Երգչուհի Իջինն առաջին անգամ կներկայացնի հայալեզու կատարում: «Հատուկենտ»՝ այսպես է կոչվում Իջինի եւ Արտեմ Վալտերի նոր զուգերգը, որի մասին երգչուհին պատմել է NEWS.am STYLE-ին.
«Արդեն 3 տարի է՝ Արտյոմի հետ միասին աշխատում ենք: Նա իմ շատ լավ ընկերն է: Նրա հետ աշխատելն իսկապես հաճույք է, նա մեծատառով տաղանդ է: Արտյոմը իմ երգերից շատերի համար է կատարել գործիքավորում, եւ քանի որ արդեն շատ երկար տարիներ է՝ միասին համագործակցում ենք, մեզ մոտ ամեն ինչ շատ ներդաշնակ է ստացվում. կես խոսքից միմյանց հասկանում ենք, նույն նախասիրություններն ունենք: Այդպիսով, մտածեցինք, որ հրաշալի կլիներ դուետով հանդես գալը: Արտյոմն արդեն ուներ գրած երգ եւ առաջարկեց, որ միասին այն կատարենք: Առաջին իսկ անգամ լսելուց հետո սիրահարվեցի այդ երգին: Այն հնարավոր չէ լուռ լսել, ուզում ես միանգամից պարել :) Ուրախ եմ, որ Արտյոմը հենց ինձ առաջարկեց այն կատարել իր հետ»:

Այս ստեղագործությամբ Իջինն առաջին անգամ հանդես եկավ հայալեզու կատարմամբ, սակայն, կարծես թե, ոչ վերջին...
«Այո, սա իմ կատարմամբ առաջին հայալեզու երգն է: Ի դեպ, այս պահին էլ մի հայերեն երգի վրա եմ աշխատում, որը շուտով լույս է տեսնելու: Իսկ ինչ վերաբերում է իմ եւ Արտյոմի զուգերգին՝ հնարավոր է այն ունենա նաեւ տեսահոլովակ»,-նշեց երգչուհին:

Ինչպես Իջինը բազմիցս նշել է՝ ոչ մի ամառ չի անցկացնում առանց իր սիրելի Երեւանի: Այս տարին էլ բացառություն չի եղել: Երգչուհին պատմեց, թե այս անգամ ինչ է տարել իր հետ հարազատ քաղաքից.
«Այստեղ լիցքավորվել եմ արեւի ու բնության դրական էներգիայով, ամեն օրս անցկացրել եմ զարմիկներիս հետ: Հարազատ տնից լավ տեղ չկա, էլ ի՞նչ է պետք՝ երջանիկ լինելու համար»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին