Երեւանում հաճելի աշուն է, եւ երեկոյան ինչ-որ հանգիստ վայրում կարելի է նստել եւ հաճելի երաժշտության ներքո կոկտեյլ խմել: Բարեբախտաբար՝ մեր մայրաքաղաքում նման վայրերը քիչ չեն:
Սեպտեմբերի 18-ին ժամը 20:00-ից մինչեւ 22:30 Գաֆեսճյան Արվեստի կենտրոնի վերին հարթակում տեղի կունենա ավանդական դարձած 14-րդ միջոցառումը՝ նվիրված Աստղագիտության օրվան եւ աստղագետ Վիկտոր Համբարձումյանին: Միջոցառման ընթացքում այցելուներին կպատմեն հայ աստղագետի գործունեության մասին, իսկ ցանկացողները կկարողանան աստղաշատ երկինքն ուսումնասիրել պրոֆեսիոնալ աստղադիտակով:

Սեպտեմբերի 20-ին Kami ակումբը հրավիրում է լսելու Kami Friends Project-ի անդամներին: Սկիզբը՝ 21:30-ին, տոմսի արժեքը՝ 3.000 դրամ:
Ի դեպ՝ ակումբից ոչ հեռու, բայց 2 ժամ ավելի վաղ՝ 19:00-ին, Աբովյան#13 հասցեում որպես մայրաքաղաքին նվեր եւ ի հիշատակ Փարաջանովի կտեղադրվի «Արտասվող Ջոկոնդան» կոմպոզիցիան: Միջոցառումը կազմակերպել են քաղաքապետարանն ու մշակույթի նախարարությունը:

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվավազք՝ Անկախության օրվա տոնակատարությունների շրջանակում:

Նույն օրը ժամը 21:00-ին Stop ակումբում ռոք երեկո է՝ The doors-ի, The Rolling stones-ի, LED Zeppelin-ի, Deep purple-ի, Jimi Hendrix-ի հիթերի ներքո: Այնպես որ, եթե չեք ուզում ժամանակ անցկացնել Հանրապետության հրապարակում, կարող եք գնալ եւ ունկնդրել լեգենդար խմբերի լեգենդար հիթերը:

Սեպտեմբերի 24-ին 20:00-ին Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնում տեղի կունենա «Միսս Հայաստան» մրցույթը: Տոմսերն արժեն 3.000-5.000 դրամ: Գեղեցկուհու տիտղոսի համար կպայքարեն 24 գեղեցկուհիներ Հայաստանից եւ Սփյուռքից: Մրցույթի ծրագրում ներառված են ազգային տարազներ, լողազգեստներ եւ երեկոյան զգեստներ: Շոուի ընթացքում իրենց երգերը կկատարեն Հայկոն, Իվետա Մուկուչյանը, Սեւակ Խանաղյանը եւ արտիստներ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 13 հոկտեմբերի
Շատերը կարծում են, թե աշխարհն ուղղակի դուդուկի կարիք ուներ։ Բայց ոչ, աշխարհին պետք էր դուդուկը՝ հենց Ջիվան Գասպարյանի կատարմամբ ու հնչողությամբ13:23, 13 հոկտեմբերի
«40 միլիոն դիտում և հրեշավոր հոնքեր». Կինը քնել է ներկած հոնքերով և գրավել TikTok-ը13:05, 13 հոկտեմբերի
Գեղեցիկ և ֆունկցիոնալ տուն․ ինչպե՞ս համադրել տեխնիկան և ինտերիերը12:31, 13 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պարծեցել է գայթակղիչ կերպարներով. փոքրիկ ներքնազգեստ, կաշվե վերնաշապիկ և սադրիչ լուսանկարներ12:16, 13 հոկտեմբերի
«Նա նույնիսկ չի կարողանում անել իմ պիլատեսը». The View-ն ծաղրել է Պենտագոնի ղեկավարին ռազմական մարզման տեսանյութից հետո11:42, 13 հոկտեմբերի
Շոն «Դիդի» Քոմբսը շտապ դուրս են բերել բանտից՝ գլխի վնասվածք ստանալուց հետո11:18, 13 հոկտեմբերի
Բելլա Հադիդն իր 30-ամյակը նշել է կարմիր բիկինիով և կովբոյական կոշիկներով10:30, 13 հոկտեմբերի
Ray-Ban-ի ժառանգորդը խոստովանել է, որ քնել է ավելի քան 2000 կանանց հետ09:00, 13 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 12 հոկտեմբերի
500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավ, 3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդ և գաղտնի բնակարաններ. Ինչպես են Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսը ապրում Koru-ի վրա22:29, 12 հոկտեմբերի
Հինգ սխալ, որոնք լուռ կործանում են ամուսնությունները21:22, 12 հոկտեմբերի
Հեյլի Բիբերի «Rhode»-ը թողարկել է ելակի տեսքով պզուկների դեմ պլաստիր և մաշկի խնամքի համար աքսեսուար