Փառք Աստծո, շոգը նահանջեց, եւ մեզ հաճելի աշնանային երեկոներ են սպասվում: Իսկ ի՞նչ կարող է երեւանյան աշունից ավելի լավ լինել, այն էլ՝ երաժշտության ներքո: Ի դեպ, եթե անելիք չունեք, երեկոյան պարզապես գնացեք Կոնսերվատորիայի մոտ, որտեղ հրաշալի կիթառ է նվագում Գեւը, հինգ րոպե նստեք նրանից ոչ հեռու, մոռացեք հոգսերի մասին եւ հրաշալի երաժշտություն վայելեք:
Իսկ եթե դա ձեզ չի հետաքրքրում, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 20:00-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կարող եք վայելել ջազ՝ Արմեն Հյուսնունցի, Վահագն Հայրապետյանի, Լեւոն Մալխասյանի, Արամոյի, Երվանդ Երզնկյանի, Տիգրան Համասյանի եւ ժանրի այլ աստղերի մասնակցությամբ: Տոմսերի արժեքը՝ 3.000-ից 20.000 դրամ:
Սեպտեմբերի 26-ին, 21:30-ին Kami ակումբում ձեզ «Echoes: Revived Armenian Folk Songs» անվանումով նոր համերգային ծրագիր է սպասում՝ Վիգեն Հովսեփյանի մասնակցությամբ: Տոմսերի արժեքը՝ 5.000 դրամ:

Իսկ, ահա, կինոյի սիրահարները սեպտեմբերի 27-ին կարող են սպասել պրեմիերայի. ժամը 19:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Վիգեն Չալդրանյանի ֆիլմի պրեմիերան: Մուտքն ազատ է:

Սեպտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը: Փառատոնը մեկնարկել է 2014 թվականից և իրականացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այն մշակութային կարևոր իրադարձություն է` կոչված ավանդական երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի պահպանմանը, տարածմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը: Հայկական ավանդական երգերն ու պարերը կներկայացվեն լավագույն խմբերի կատարմամբ՝ բնօրինակ տարբերակով և կենդանի հնչողությամբ:

Փառատոնն այս տարի տեղի կունենա նաև Արցախում: Կմասնակցեն 19 երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վան», «Վերադարձ», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ), «Մարաթուկ», «Տավրոս», «Մշո հավքեր» (Գավառ), ինչպես նաև վեց նոր խմբեր՝ «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Արեգ», «Մարաթուկցիներ»:
Փառատոնի ընթացքում կցուցադրվեն նաև ֆիլմեր հայկական երգի ու պարի երախտավորների վերաբերյալ՝ որպես արժևորում նրանց գործունեության ու մեզ փոխանցված ավանդի:
Ժողովուրդ, բաց չթողնեք: Սեպտեմբերի 30-ին ժամը 18:00-ին «Հրազդան» մարզադաշտի ստորին ավտոկանգառի տարածքում մեկնարկում է UpEvn Open Air 2017 առաջին երիտասարդական փառատոնը, որին մասնակցելու են դիջեյներ Հայաստանից, Եվրոպայից, Ուկրաինայից եւ Ռուսաստանից, այդ թվում՝ Manatik-ը եւ Kravz-ը: Տոմսերի արժեքը՝ 5.000-ից 40.000 դրամ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը