«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Բլյուզ, ջազ եւ հայտնի դիջեյներ. ուր գնալ եւ ինչ դիտել այս շաբաթ Երեւանում

11:10, 25 սեպտեմբերի

Փառք Աստծո, շոգը նահանջեց, եւ մեզ հաճելի աշնանային երեկոներ են սպասվում: Իսկ ի՞նչ կարող է երեւանյան աշունից ավելի լավ լինել, այն էլ՝ երաժշտության ներքո: Ի դեպ, եթե անելիք չունեք, երեկոյան պարզապես գնացեք Կոնսերվատորիայի մոտ, որտեղ հրաշալի կիթառ է նվագում Գեւը, հինգ րոպե նստեք նրանից ոչ հեռու, մոռացեք հոգսերի մասին եւ հրաշալի երաժշտություն վայելեք:

Իսկ եթե դա ձեզ չի հետաքրքրում, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 20:00-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կարող եք վայելել ջազ՝ Արմեն Հյուսնունցի, Վահագն Հայրապետյանի, Լեւոն Մալխասյանի, Արամոյի, Երվանդ Երզնկյանի, Տիգրան Համասյանի եւ ժանրի այլ աստղերի մասնակցությամբ: Տոմսերի արժեքը՝ 3.000-ից 20.000 դրամ:

Սեպտեմբերի 26-ին, 21:30-ին Kami ակումբում ձեզ «Echoes: Revived Armenian Folk Songs» անվանումով նոր համերգային ծրագիր է սպասում՝ Վիգեն Հովսեփյանի մասնակցությամբ: Տոմսերի արժեքը՝ 5.000 դրամ:

Իսկ, ահա, կինոյի սիրահարները սեպտեմբերի 27-ին կարող են սպասել պրեմիերայի. ժամը 19:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Վիգեն Չալդրանյանի ֆիլմի պրեմիերան: Մուտքն ազատ է:

Սեպտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը: Փառատոնը մեկնարկել է 2014 թվականից և իրականացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այն մշակութային կարևոր իրադարձություն է` կոչված ավանդական երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի պահպանմանը, տարածմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը: Հայկական ավանդական երգերն ու պարերը կներկայացվեն լավագույն խմբերի կատարմամբ՝ բնօրինակ տարբերակով և կենդանի հնչողությամբ:


Փառատոնն այս տարի տեղի կունենա նաև Արցախում: Կմասնակցեն 19 երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վան», «Վերադարձ», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ), «Մարաթուկ», «Տավրոս», «Մշո հավքեր» (Գավառ), ինչպես նաև վեց նոր խմբեր՝ «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Արեգ», «Մարաթուկցիներ»: 

Փառատոնի ընթացքում կցուցադրվեն նաև ֆիլմեր հայկական երգի ու պարի երախտավորների վերաբերյալ՝ որպես արժևորում նրանց գործունեության ու մեզ փոխանցված ավանդի:

Ժողովուրդ, բաց չթողնեք: Սեպտեմբերի 30-ին ժամը 18:00-ին «Հրազդան» մարզադաշտի ստորին ավտոկանգառի տարածքում մեկնարկում է UpEvn Open Air 2017 առաջին երիտասարդական փառատոնը, որին մասնակցելու են դիջեյներ Հայաստանից, Եվրոպայից, Ուկրաինայից եւ Ռուսաստանից, այդ թվում՝ Manatik-ը եւ Kravz-ը: Տոմսերի արժեքը՝ 5.000-ից 40.000 դրամ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search