ԽՈՅԵՐ
Այսօր դուք բավականին վատ տրամադրություն կունենանք եւ ասես խռոված կլինեք ամբողջ աշխարհից։ Իհարկե, սա չի կարող անհետեւանք մնալ նաեւ ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունների վրա։ Ուստի, ավելորդ խնդիրներից խուսափելու համար, փորձեք ավելի զուսպ ու հանդուրժող լինել։
ՑԼԵՐ
Ձեր սիրելին շատ դժվարությամբ կկարողանա համոզել ձեզ այս կամ հարցում փոխել տեսակետը։ Ձեր շփումը հավանաբար չստացվի։ Փորձեք այսօր խուսափել Նրա հետ հանդիպումից։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Բավականին դժվար ու ծանր օր է սպասվում ձեզ։ Ստիպված կլինեք կայացնել վճռական որոշում, որը կարող է կարեւոր ազդեցություն ունենալ եւ հետք թողնել ձեր համատեղ ապագայի եւ երջանկության վրա։ Ուստի, փորձեք խելամիտ որոշումներ կայացնել եւ մտածված քայլեր անել։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին երկար ուսումնասիրությունների կենթարկի ձեր հարաբերությունները: Ինչ եզրակացություն էլ նա անի, հիշեք` ամեն ինչ էլ կարելի է փոխել դեպի լավը:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր դուք կձգտեք հրաշքների: Բայց ամեն ինչ պետք է ձեր ուժերով ստեղծեք, ընդ որում` ոչ միայն ձեզ, այլեւ ձեր սիրելիի համար: Այնպես որ` սովորեք դառնալ հրաշագործ, ինչը ձեզ մոտ լավ է ստացվում:
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր պահվածքն այսօր տարօրինակ կթվա ձեր սիրելիին: Նա կփորձի ճշտել, թե ինչ է կատարվում ձեզ հետ: Մինչեւ հստակ բացատրություն չտաք նրան, նա գլխի չի ընկնի, թե ինչ է կատարվում ձեզ հետ իրականում:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելին անձնավորությունը հատուկ ուշադրության չի արժանացնի ձեզ։ Այսօր փորձեք ավելի հանդուրժող լինել նրա նկատմամբ ու հասկանալ նրա անտարբերության պատճառը։
ԿԱՐԻՃՆԵՐ
Կարիճներ, հավանաբար, այսօր մտադիր են ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնել, այցելել բարեկամներին, գնալ ինչ-որ գեղեցիկ միջոցառման։ Սակայն այսօր ձեզ անակնկալ է սպասվում։ Միգուցե արտասահմանում բնակվող մտերիմներից մեկը ձեզ զանգի կամ անսպասելի հանդիպման հրավեր ստանաք եւ այլն։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր դուք Նրա հետ կինո, սրճարան, ռեստորան կամ թատրոն կգնաք։ Այսօր մշակութային օր է հայտարարված ձեզ մոտ։ Եվ այս ամենը հանուն ձեր սիրելի անձնավորության։ Իսկ թե ինչպես պետք է անցկացնեք օրը, որոշեք միասին։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր կցանկանաք ձեր հարաբերությունները տանել կյանքի որեւէ էտապ ու, չնայած գիտեք, որ սա անհնար է, այս միտքը ձեզ չի լքի մինչեւ երեկո: Կարեւորը, որ այն չազդի ձեր տրամադրության վրա:
ՋՐՀՈՍՆԵՐ
Փորձեք ձեր սիրելիի համար ստեղծել հարմարավետություն: Իհարկե, իդեալական կլիներ մոմերի ներքո ռոմանտիկ զրույցը, բայց կարող եք բավարարվել նաեւ խոհանոցում նստելով եւ համեղ ուտեստներ համտեսելով:
ՁԿՆԵՐ
Չզարմանաք, որ այսօր առանց որեւէ ջանք թափելու հաջողության հասնեք. Դուք դրան արժանի եք: Բայց պետք չէ թուլանալ: Հիշեք, որ կյանքը լի է նաեւ դժվարություններով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար