«Միսս Արմենիա 2017» մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանից թագը վերցրել են։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը պարզաբանեց, որ սցենարական սխալի պատճառով՝ թագը նվիրած ոսկերչական ընկերությունը որոշել է վերցնել այն, քանի որ նախապես պայմանավորված գովազդը նրանց չի բավարարել.

«Սա շոու է, բացթողումներ լինում են, դրանցից մեկն էլ եղել է սցենարական սխալմունքի պատճառով։ Ե՛վ մենք ենք տուժել, ե՛ւ մեր գործընկեր Artyom's Jewelery-ն, որը մեծ գովազդի ակնկալիքներ ուներ։ Բայց հաղորդավարի խոսքը շատ ուշ է գրվել, վերջին օրերին կամզկոմիտեով փորձել ենք ամեն ինչ կարգի բերել, սակայն մեր ժամանակն էլ չի բավականացրել»,- նշեց Գոհարը։ Նրա խոսքով՝ արծաթյա թագը մոտ երկու միլիոն դրամ արժե։

«Թագը նվեր պետք է լիներ գովազդի դիմաց։ Իհարկե, գովազդ եղել է պաստառների, հրավիրատոմսերի վրա, սակայն պետք է նաեւ եթերում մի քանի անգամ հնչեր նրանց ընկերության անունը, ինչը չի եղել»։
«Միսս Արմենիա 2017»-ի կազմկոմիտեն եւ մրցույթը ուղիղ եթերում հեռարձակած «Արմենիա» հեռուստաընկերությունը բանակցություններ են վարում թագը վերադարձնելու համար.

«Հեռուստընկերությունն առաջարկում է մրցույթի կրկնության ժամանակ գովազդել իրենց, նաեւ իր առավոտյան հաղորդումների ընթացքում։ Տեսնենք, բանակցությունները դեռ ընթանում են։ Նրանք շատ տխուր էին եւ բարկացած, զայրույթի պահին են նման որոշում կայացրել»,- ասաց Հարությունյանը։
Իսկ ինչպե՞ս է արձագանքել Լիլին այդ հանգամանքին, մրցույթի կազմակերպիչը նշում է.
«Ինքը հրաշք աղջիկ է, շատ բարի։ Ես նկատեցի, որ անապահով ընտանիքից է, նրա մայրիկն ու հայրիկն ասում էին՝ միթե՞ արդարություն կա, մենք ապշած ենք։ Լիլին շատ հանգիստ է վերաբերվել։ Ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ մեր ընտրությունը ճիշտ էր»։
Մենք փորձեինք կապ հատստաել նաեւ Artyom's ընկերության հետ։ Մեզ նախ ասացին, որ ավելի ուշ փորձենք զանգահարել, իսկ հետո ընդհանրապես չպատասխանեցին մեր զանգերին։
Ավելի վաղ ոսկերչական ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր մրցույթին՝ գրելով, որ իրենց համար պատասխանատու գործ է մրցույթի թագը պատրաստելը եւ հույս էր հայտնել, որ իրենց նվերը կոգեւորի աղջիկներին։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 30 հոկտեմբերի
5 հայտնիներ, որոնք հայտնի են Հելոուինի ամենակրեատիվ կոստյումներով22:35, 30 հոկտեմբերի
«Կարող եմ աշխատել ներքնազգեստով». Ուփի Գոլդբերգը բացահայտել է մուլտֆիլմերի հնչյունավորման անսովոր առավելությունը21:32, 30 հոկտեմբերի
«Մինչ մենք հաշվում ենք յուրաքանչյուր դոլարը». Իվանկա Թրամփին քննադատել են մեկ գիշերվա համար 6 հազար դոլար արժողությամբ հյուրանոցում շքեղ հանգստի համար20:05, 30 հոկտեմբերի
Ջիգանը Օքսանա Սամոյլովայի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ կապված ալիմենտի պարտքի հետ19:30, 30 հոկտեմբերի
Դուբայի գաստրոնոմիական աշխարհը․ էմիրաթական խոհանոցից մինչև Michelin-ի երեք աստղ16:10, 30 հոկտեմբերի
«Մենք շատ ավելի զգուշավոր ենք դարձել». Քենդալ Ջենները պատմել է, թե ինչու Քարդաշյանների ընտանիքն այլևս տեսախցիկների առաջ չի անկեղծանում15:45, 30 հոկտեմբերի
Քանյե Ուեսթն առանց հրավերի բնակություն է հաստատել 295 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը և չորս օր շարունակ այնտեղ գրասենյակ գործարկել15:05, 30 հոկտեմբերի
«Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում, ու դրա մասին տարածված պատկերացումները պարտադիր չէ, որ համապատասխանեն նաև ինձ». Սոնա Եսայան14:48, 30 հոկտեմբերի
Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային՝ 13 միլիոն դոլարով14:18, 30 հոկտեմբերի
10 հազար տղամարդ՝ մեկ օրում․ OnlyFans-ի աստղ Լիլի Ֆիլիպսը ԱԲ-ի օգնությամբ ռեկորդ սահմանելու նոր միջոց է գտել13:11, 30 հոկտեմբերի
Հոլլի Բերին պարտվել է նախկին ամուսնուն՝ որդու խնամակալության համար դատական պայքարում12:30, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պահոցից հանել է Էլիզաբեթ Թեյլորի՝ 12,7 միլիոն դոլար արժողությամբ զմրուխտե վզնոցը