Խոյ
Խոյերը հայտնի են արկածների եւ նոր բան փորձելու հանդեպ սիրով: Այնպես որ՝ անկողնում նրանք տաբուներ չունեն: Նրանց վանում է միայն միօրինակությունը: Եթե սիրում են անկողնում նորից ու նորից նույն բանն անել, ուրիշ զուգընկեր գտեք:
Ցուլ
Ցուլերը պատրաստ են անկողնում նորարարությունների, բայց դրանք իրենց նախաձեռնությունը պետք է լինեն: Ցուլի հետ անկողնում միակ կանոնը հետեւյալն է. նա պետք է կառավարի:
Երկվորյակ
Երկվորյակները կրքոտ եւ խաղացկուն են, միշտ ուսումնասիրում են՝ ինչ-որ նոր բան իմանալու համար: Նրանք այնքան լավատես ու դրական են, որ կարող են փորձարկել ամեն ինչ. թեթեւ սեքսուալ խաղերից մինչեւ ծանր սեքսը:
Խեցգետին
Սիրող եւ հոգատար Խեցգետիններն ամեն ինչ կանեն՝ իրենց զուգընկերոջը բավարարելու համար, բայց նրանք երբեք չեն ընդունի նրան, ով իրենց կառաջարկի դա անել: Նրանք ուզում են իրենց երկրորդ կեսին երջանկացնել, այդ պատճառով հետաքրքրվում են, թե ինչն է նրան գրգռում, մինչեւ էմոցիոնալ կապ են գտնում:
Առյուծ
Առյուծները լավագույն զուգընկերն են անկողնում: Նրանք սիրում են ուշադրության կենտրոնում լինել, ինչի արդյունքում ինքնավստահ են: Նրանք պաշտում են ցուցադրել իրենց եւ նախաձեռնություն ցուցաբերել՝ գրավելով զուգընկերոջ ուշադրությունը:
Կույս
Կույսերն արկածախնդիր սիրեկաններ չեն: Եթե փորձարկումներ եք ուզում, նրանց հետ երջանիկ չեք լինի: Սակայն Կույսերն ամեն ինչում կատարելություն են սիրում, այդ պատճառով ուսումնասիրում են, փորձում հասկանալ, թե ինչպես կարող են կատարելության հասնել նաեւ սեքսում:
Կշեռք
Կշեռքները չափազանց հմայիչ եւ շփվող են, այդ պատճառով նրանք ամեն ջանք գործադրում են՝ ուշադրություն եւ սեր գրավելու համար: Նրանք հրաշալի են ավանդական սեքսի հարցում, այդ պատճառով կարիք չունեն այլ դիրքեր փորձարկել:
Կարիճ
Կարիճը կարող է լավագույն սիրեկանը լինել, եթե սովորի սեփական էգոն ննջարանից դուրս թողնել: Կարիճները զգայնության եւ ագրեսիվության կատարյալ համադրություն են: Փորձեք իշխել անկողնում. նրանց դա դուր կգա:
Աղեղնավոր
Աղեղնավորներին գրեթե միշտ դուր են գալիս հետույքի հետ խաղերը: Ամեն ինչ կսկսվի կատակից, բայց ավելի ուշ դա իսկական հետաքրքրություն կդառնա:
Այծեղջյուր
Այծեղջյուրները համեստ են: Նրանք սեքսով զբաղվելիս առանձնապես չեն լարվում՝ հետո պարծենալու համար: Նրանց ակտիվացնելու միակ գործուն միջոցն ակնարկն է, թե որքան լավն էր ձեր նախկինը: Այդ ժամանակ նրանց մեջ կարթնանա մրցակցության ոգին:
Ջրհոս
Ջրհոսների հետ մոռացեք ենթարկվելու մասին, բայց նրանք անկեղծորեն հոգ են տանում, որպեսզի բավարարեն իրենց զուգընկերոջը: Նրանք միշտ վերադարձնում են իրենց մատուցած ծառայությունը:
Ձկներ
Ձկները ստեղծագործ էություն ունեն: Նրանք պարզ են զգացմունքայնության մեջ, նախընտրում են սեռական մերձեցում, որը կընդգծի էմոցիոնալ կապը: Բայց նրանք միշտ պարզ գործողությանը երեւակայություն կհավելեն: Չնայած նրանք արկածախնդիր չեն եւ ծայրահեղության գիրկը չեն ընկնում, նրանք լավագույնն են համբույրի հարցում:
Աղբյուրը՝ soulpost.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը