Լիլի Մորտոյին միանշանակ կարելի է համարել Հայաստանի ամենասկանդալային մոդելը: Նրա ցանկացած լուսանկար ու նոր զգեստ դառնում է հանրության քննարկման թեմա՝ արժանանալով թե՛ զարմանքի, թե՛ քննադատությունների: Իսկ վերջին շրջանում մեկնաբանությունների կիզակետում հայտնվեց Լիլիի նոր լուսանկարը, որտեղ մոդելի հագին բավականին անկեղծ զգեստ էր, իսկ հայ օգտատերերի աչքից չէր վրիպել այն փաստը, որ Լիլին առանց ներքնազգեստի է:
Մասնագիտությամբ դիզայներ մոդելին հաճախ վերագրում են նաեւ մի շարք պլաստիկ վիրահատություններ:
Որքանո՞վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, ինչպե՞ս է Լիլին վերաբերվում իր հասցեին հնչող քննադատություններին եւ ի՞նչ է կարծում «Միսս Արմենիա» մրցույթի արդյունքի մասին, որին, ի դեպ, մասնակցում էր նաեւ նրա քույրը՝ «Երրորդ Վիցե Միսս Արմենիա» տիտղոսին արժանացած Թերեզա Մարտիրոսյանը:
Այս եւ մի շարք այլ թեմաների շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է մոդելի հետ.

«Զգեստը, որը կրել էի «Միսս Արմենիա» մրցույթի օրը, մոդելավորել եւ կարել էի ինքս` ընդամենը մեկ օրում, անքուն գիշերվա արդյունքում (ծիծաղում է): Այն հատուկ պատրաստել էի այդ օրվա համար»,-անդրադառնալով աղմակահարույց զգեստին՝ նշեց Լիլին, իսկ խոսելով համացանցում դրա շուրջ առաջացած սկանդալի եւ քննադատությունների մասին՝ հավելեց.
«Առհասարակ, ես այս կյանքում ապրում եմ ինձ համար։ Նույնը խորհուրդ եմ տալիս բոլորին: Երբեւէ չեմ խառնվել որեւէ մեկի կյանքին եւ թույլ չեմ տալիս, որ որեւէ մեկը խառնվի իմ կյանքին: Երբեք չեմ քննադատել կամ մեղադրել ինչ-որ մեկին: Ցանկացած մարդ պետք է ապրի այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում: Ճիշտը, չափն ու սահմանը հարաբերական են: Ամեն մարդ դրանք յուրովի է ընկալում եւ տեսնում: Ի վերջո, երբ մահվանդ ժամը գա, դու ինքդ պետք է քո հարցերին պատասխան տաս, եւ ինքդ քեզ կմեղադրես կամ շնորհակալություն կհայտնես: Այդ պատճառով էլ ապրում եմ այնպես, ինչպես ինքս եմ կամենում: Շնորհակալ եմ իմ «ես»-ին, որ ունեմ այսպիսի բնավորություն եւ հզոր անհատականություն»:

Մոդելին հաճախ մեղադրում են նաեւ մի շարք պլաստիկ վիրահատություններ իրականացնելու մեջ, սակայն Լիլին վստահեցնում է՝ կյանքում միայն մեկ վիրահատություն է կատարել.
«Վաղուց արդեն մեղադրյալի աթոռին եմ (ծիծաղում է): Վիրահատել եմ միայն քիթս, եւ դա երբեւէ չեմ թաքցրել, իմաստը ո՞րն է... Երբեք չեմ օգտվել նույնիսկ կոսմետիկ ծառայություններից: Կարծում եմ՝ դրա ժամանակը դեռ կգա: Ճիշտ է՝ եղել են պահեր, որ ցանկացել եմ օգտվել միջամտություններից, բայց ծանրութեթեւ անելուց հետո հասկացել եմ, որ դեռ վաղ է, եւ ես դրա կարիքը չունեմ: Ունեմ իմ գեղեցկության գաղտնիքները եւ օգտնվում եմ միայն դրանցից: Վերջապես, ուզում եմ՝ մարդիկ հասկանան, որ գեղեցիկ կարող են ծնվել: Գոյություն ունի գենետիկա: Եթե մարդու մարմնի որեւէ մաս գեղեցիկ է կամ յուրահատուկ, պարտադիր չէ, որ դա վիրահատության արդյունք լինի»,-ասում է մոդելը, որին հանրության մի մասը հաճախ բնորոշում է սեքսուալ, ոմանք էլ՝ վուլգար: Իսկ ինքը՝ Լիլին, իրեն բնորոշում է հետեւյալ կերպ.

«Գեղեցիկի, վուլգարի ու սեքսուալի համադրությունն է ինձ մոտ»:
Լիլի Մորտոյի հետ խոսեցինք նաեւ «Միսս Արմենիա» մրցույթից եւ քրոջ՝ Թերեզա Մարտիրոսյանի գրանցած արդյունքից.

«Բնականաբար, սկզբում ցանկանում էի, որ նա հաղթեր, քանի որ ինքս եմ նրան խորհուրդ տվել մասնակցել մրցույթին: Բայց ընթացքում հասկացա, որ պետք չէ, որ հաղթի… Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ ցանկացած մրցույթ շոու է, եւ այնտեղ արդար ոչինչ չի կարող լինել: Քույրս տաղանդավոր է, եւ իր վոկալային տվյաների շնորհիվ հաղթեց «Տաղանդ» փուլում, իսկ գեղեցկությամբ արժանացավ «Երրորդ Վիցե Միսս Արմենիա» տիտղոսին: Մշտապես խորհուրդներ տալիս եմ նրան, բայց երբեք չեմ պարտադրում: Թողնում եմ, որ նա էլ մտածի տվյալ հարցի շուրջ եւ եզրահանգման գա»:

Անդրադառնալով մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանին՝ դիզայներ-մոդելը նշում է.
«Այս հարցի շուրջ ունեմ իմ սեփական կարծիքը, բայց դա ժյուրիի ընտրությունն է… Միայն կասեմ, որ կնոջ մարմնի կարեւորագույն առավելությունը կեցվածքն է, որի շնորհիվ նա ունենում է հստակ քայլվածք, վստահ հայացք եւ ինքնավստահություն: Ամեն դեպքում, շնորհավորում եմ Լիլիին: Նրա մոտ դեռ ամեն ինչ առջեւում է»:
Ի դեպ, մրցույթում Թերեզայի երեկոյան զգեստի հեղինակը հենց Լիլի Մորտոն է, որը որպես դիզայներ եւս մի շարք երազանքներ ունի.
«Թերեզայի զգեստը նույնպես մոդելավորել եւ կարել էի կրկին գրեթե մեկ օրում ու էլի անքուն գիշերվա արդյունքում :) Սիրում եմ ստեղծել այնպիսի զգեստ, որը կլինի միակն ու անկրկնելին: Ունեմ իմ յուրահատուկ ճաշակը: Կգա այն օրը, երբ ես կունենամ իմ պատկերացրած հեքիաթային նորաձեւության սրահը, որտեղ կլինեն գեղեցիկ, սեքսուալ, գայթակղիչ, հեքիաթային եւ յուրահատուկ զգեստներ, որոնք կզարդարեն աշխարհի բոլոր գեղեցիկ կանանց...»,-եզրափակեց մոդելը:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Լիլի Մորտոյի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:16, 8 հոկտեմբերի
Գեղեցկության թագուհին 22 տարեկանում մահացել է կայծակի հարվածից14:34, 8 հոկտեմբերի
Բեն Աֆլեքը անսպասելիորեն պաշտպանել է Ջենիֆեր Լոպեսին և բացահայտել դստեր կողմից իրեն տրված զվարճալի մականունը14:19, 8 հոկտեմբերի
Մելանյա Թրամփն ընդդեմ Թոմ Քրուզի. Առաջին տիկնոջ խորհրդականը ծաղրել է աստղի ֆիլմի ձախողումը՝ համեմատելով այն «Մելանիա» ֆիլմի հաջողության հետ13:22, 8 հոկտեմբերի
Ինչպես Սիլվեստր Ստալոնեն և Ռիչարդ Գիրը քիչ էր մնում կռվեին արքայադուստր Դիանայի պատճառով12:32, 8 հոկտեմբերի
ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելի հարսնացուն հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ լրտեսության մեղադրանքներից մինչև իր հայկական արմատներ12:14, 8 հոկտեմբերի
Պարզվել է, որ Սիդնի Սուինիի Մերիլին Մոնրոյի ազգականն է11:43, 8 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասի թրաշի պատճառով Շերոն Սթոունի մոտ ցան է առաջացել. ցնցող մանրամասներ «Հիմնական բնազդ» ֆիլմի նկարահանումներից11:18, 8 հոկտեմբերի
Ջորջ Քլունին որոշել է դառնալ ռեստորանատեր. դերասանը իտալական ռեստորան է բացում Ֆրանսիայում10:55, 8 հոկտեմբերի
Զենդայան քննադատության է ենթարկվել «վատ վարվելակերպի» համար՝ Louis Vuitton-ի ցուցադրության ժամանակ Բրիջիթ Մակրոնի հետ հանդիպելուց հետո10:34, 8 հոկտեմբերի
Նա վախենում էր մահանալ, իսկ կինը հրաժարվում էր գրկել նրան. Ջո Մանգանիելոն բացահայտել է իր և Սոֆիա Վերգարայի ամուսնության դրաման09:00, 8 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 7 հոկտեմբերի
Կանայք «կոտրում են» իրենց կողոսկրերը՝ իշամեղվի ձև ունեցող իրան ունենալու համար. նոր ծայրահեղ վիրահատությունը հարցեր է առաջացնում բժիշկների շրջանում