«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ինչպե՞ս պահպանել անկախությունը երկարատեւ հարաբերություններում

19:08, 19 նոյեմբերի

Այսպես, կա մի քանի բան, որոնք պետք է հիշել եւ պահպանել երկարատեւ հարաբերություններում, որպեսզի անկախ մնաս:

Հասկացեք, որ նա սիրահարվել է հենց ձեզ

Հարաբերություններում մենք տարվում ենք մարդու հետաքրքրություններով, որը զբաղեցնում է մեր մտքերը։ Եվ այնպես, որ մեր հետաքրքրությունների սահմանները սկսում մաքրվել։ Դա, իհարկե, ուղղակի հիանալի է, որ դուք հետաքրքրվում եք ձեր տղամարդու հոբբիով, բայց դա չի նշանակում, որ կարելի է կորցնել սեփական եսը այդ հարաբերություններում։ Հիշեք, որ տղամարդը ձեզ սիրահարվել է այնպիսին, ինչպիսին որ դուք կաք. նշանակում է՝ նա պատրաստ է համակերպվել ֆուտբոլի եւ մելոդրամաների հանդեպ ձեր անտարբերության հետ։

Մի՛ մոռացեք ձեր ընկերների մասին

Օրինաչափ է, որ տղամարդն առաջին պլան է դուրս գալիս՝ դուրս մղելով ձեր ընկերներին։ Բայց դուք պետք է նրան փաստի առաջ կանգնեցնեք, որ շաբաթական մեկ անգամ ձեր ժամանակն ուզում եք նրանից բացի ուրիշ բանի նվիրել։ Էլ ուրիշ ումից, եթե ոչ ընկերուհիներից, կարող եք իմանալ, որ Անուշիկն ամուսնացել է, իսկ Գոհարիկը երկրորդ երեխային է սպասում։ Իրականում բամբասանքը ընկերության ամենակարեւոր բաղադրիչն է։

Ձեր կյանքով ապրեք

Հիանալի է, եթե դուք չեք կարող առանց մեկդ մյուսի մեկ րոպե անգամ ապրել, բայց դա դեռ առիթ չէ հրաժարվել անձնական տարածությունից։ Դուք չպետք է նրա հետ ձկնորսության գնաք, իսկ նա չպետք է նստի սպասի, թե երբ եք դուք խանութից դուրս գալու։ Սովորեք ձեր ժամանակն առանձին անցկացնել, դա ոչ միայն ձեզ համար է լավ, որպես անհատականության, այլ նաեւ հարաբերությունների։

Նրա երազանքները ձերը չեն

Ձեզնից յուրաքանչյուրն ունի իր երազանքներն ու նպատակները։ Եվ պետք չէ այդ ամենից հրաժարվել՝ հանուն հարաբերությունների։ Եթե դուք անտեսեք ձեր ցանկությունները, միայն թե ձեր սիրելին հաջողակ, երջանիկ եւ գոհ լինի, դա ամենայն  հավանականությամբ կհանգեցնի ձեր հարաբերությունների խզմանը։ Տղամարդկանց հետաքրքրում են անկախ, ինքնավստահ կանայք, որոնք գիտեն, թե ինչ են ուզում այս կյանքում։ Իսկ ձեր կյանքը ձեր կյանքն է։ Պետք չէ այն նվիրել ուրիշ մարդու, անգամ, եթե դա սպիտակ ձիով արքայազն է։

Աղբյուրը՝  Elle


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search