Այսպես, կա մի քանի բան, որոնք պետք է հիշել եւ պահպանել երկարատեւ հարաբերություններում, որպեսզի անկախ մնաս:
Հասկացեք, որ նա սիրահարվել է հենց ձեզ
Հարաբերություններում մենք տարվում ենք մարդու հետաքրքրություններով, որը զբաղեցնում է մեր մտքերը։ Եվ այնպես, որ մեր հետաքրքրությունների սահմանները սկսում մաքրվել։ Դա, իհարկե, ուղղակի հիանալի է, որ դուք հետաքրքրվում եք ձեր տղամարդու հոբբիով, բայց դա չի նշանակում, որ կարելի է կորցնել սեփական եսը այդ հարաբերություններում։ Հիշեք, որ տղամարդը ձեզ սիրահարվել է այնպիսին, ինչպիսին որ դուք կաք. նշանակում է՝ նա պատրաստ է համակերպվել ֆուտբոլի եւ մելոդրամաների հանդեպ ձեր անտարբերության հետ։
Մի՛ մոռացեք ձեր ընկերների մասին
Օրինաչափ է, որ տղամարդն առաջին պլան է դուրս գալիս՝ դուրս մղելով ձեր ընկերներին։ Բայց դուք պետք է նրան փաստի առաջ կանգնեցնեք, որ շաբաթական մեկ անգամ ձեր ժամանակն ուզում եք նրանից բացի ուրիշ բանի նվիրել։ Էլ ուրիշ ումից, եթե ոչ ընկերուհիներից, կարող եք իմանալ, որ Անուշիկն ամուսնացել է, իսկ Գոհարիկը երկրորդ երեխային է սպասում։ Իրականում բամբասանքը ընկերության ամենակարեւոր բաղադրիչն է։
Ձեր կյանքով ապրեք
Հիանալի է, եթե դուք չեք կարող առանց մեկդ մյուսի մեկ րոպե անգամ ապրել, բայց դա դեռ առիթ չէ հրաժարվել անձնական տարածությունից։ Դուք չպետք է նրա հետ ձկնորսության գնաք, իսկ նա չպետք է նստի սպասի, թե երբ եք դուք խանութից դուրս գալու։ Սովորեք ձեր ժամանակն առանձին անցկացնել, դա ոչ միայն ձեզ համար է լավ, որպես անհատականության, այլ նաեւ հարաբերությունների։
Նրա երազանքները ձերը չեն
Ձեզնից յուրաքանչյուրն ունի իր երազանքներն ու նպատակները։ Եվ պետք չէ այդ ամենից հրաժարվել՝ հանուն հարաբերությունների։ Եթե դուք անտեսեք ձեր ցանկությունները, միայն թե ձեր սիրելին հաջողակ, երջանիկ եւ գոհ լինի, դա ամենայն հավանականությամբ կհանգեցնի ձեր հարաբերությունների խզմանը։ Տղամարդկանց հետաքրքրում են անկախ, ինքնավստահ կանայք, որոնք գիտեն, թե ինչ են ուզում այս կյանքում։ Իսկ ձեր կյանքը ձեր կյանքն է։ Պետք չէ այն նվիրել ուրիշ մարդու, անգամ, եթե դա սպիտակ ձիով արքայազն է։
Աղբյուրը՝ Elle
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
