Մինչ «Միսս Արմենիա» մրցույթին մասնակցելը՝ Արմինե Մանուկյանին շատերը ճանաչում էին «Կայարան» հեռուստասերիալից, իսկ ոմանք էլ՝ որպես բալետի պարուհի: NEWS.am STYLE-ի հետ զրույցում «Չորրորդ Վիցե Միսս Արմենիա» տիտղոսին արժանացած գեղեցկուհին նշեց, որ նախկինում գեղեցկության մրցույթների չէր մասնակցել: Այնուամենայնիվ, ամենաինքնավստահ կեցվածքով մասնակիցը ֆավորիտ էր շատերի համար. նրա ժպիտի եւ բեմական պահվածքի մասին խոսել է նաեւ Գոհար Հարությունյանը:
Ի՞նչ տպավորություններ ունի Արմինեն կայացած մրցույթից: Կարդացեք մեր հարցազրույցում:

Արմինե, Ձեզ շատերը ճանաչում են որպես բալետի պարուհի, ոմանք էլ՝ հեռուստասերիալից: Բայց, կարծես թե, պոդիումում Ձեզ չէին տեսել մինչ «Միսս Արմենիա» մրցույթը: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս որոշեցիք մասնակցել գեղեցկության մրցույթին:
Ես երբեւէ ցանկություն չեմ ունեցել մասնակցել նմանատիպ մրցույթների, սա իմ առաջին փորձն էր, եւ քանի, որ տեղեկացա, որ երկար տարիների դադարից հետո «Միսս Արմենիա» մրցույթ է կայանալու, որոշեցի հայտ ներկայացնել եւ մասնակցել: Մեկ քասթինգով անցել եմ եզրափակիչ փուլ, ինչն ինձ համար շատ ուրախալի փաստ էր:

Դժվարություններ եղե՞լ են մրցույթի նախապատրաստական շրջանում:
Ինձ համար դժվարություններ չեն եղել, դրանք ընդամենը նախապատրաստական աշխատանքներ էին, ինչն, ըստ իս, բնական երեւույթ է:

Բեմում ամենաժպտերես եւ անկաշկանդ մասնակիցներից էիք, դա նշեց նաեւ Գոհար Հարությունյանը: Ի՞նչ էիք զգում այնտեղ կանգնած: Ներքո՞ւստ էլ էիք նույնքան հանգիստ, որքան արտաքուստ:
Միանշանակ, դա իմ բնական պահվածքն է: Ոչինչ, առհասարակ, երբեւէ արհեստական չեմ անում, երբեք արհեստական չեմ ժպտում եւ չեմ տխրում: Ինքս շատ կենսուրախ մարդ եմ, եւ հենց դա էր պատճառը, որ բեմում ինձ այդքան հանգիստ եւ ինքնավստահ էի զգում:

Ի՞նչ Ձեզ տվեց «Միսս Արմենիա»-ին մասնակցությունը:
Այս մրցույթին մասնակցելն ինձ տվեց նոր ծանոթություններ, դրական լիցքեր եւ մեծ փորձ այս ասպարեզում. սա ինձ համար նոր փորձություն էր:
Մրցույթի արդյունքները մինչ օրս քննարկում են, ոմանք՝ քննադատում: Դուք ի՞նչ կասեք Լիլիի մասին: Համաձա՞յն եք վերջնական արդյունքի հետ:
Վերջնական արդյունքն արդեն պարզ է :) Ժյուրին կատարել է իր որոշումը, եւ ես նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել մի բան, որն արդեն եղել է: Լիլիին կմաղթեմ միայն հաջողություն եւ հաղթանակ:

Դուք ֆավորիտ էիք շատերի համար, իսկ ինքներդ ունեի՞ք ֆավորիտ մրցույթում:
Մի քանի ֆավորիտներ ունեի. ոմանք անցան լավագույն հնգյակ, ոմանք, ցավոք սրտի, ոչ: Անուններ չեմ նշի:
Հնարավո՞ր է՝ հետագայում ավելի հաճախ լինեք պոդիումում՝ որպես մոդել:
Քանի որ սա իմ առաջին փորձն էր, հետաքրքիր առաջարկների դեպքում կմտածեմ: Միգուցե, որոշեմ մասնակցել:
Ցանկություն կա՞ եւս մեկ անգամ փորձելու ուժերը տվյալ մրցույթում:
Կոնկրետ հիմա չեմ մտածում այդ ուղղությամբ, քանի որ դեռ մրցույթի տպավորությունների տակ եմ: Միգուցե, որոշ ժամանակ անց նորից ցանկություն ունենամ մասնակցելու:

Բալետի պարուհի եւ դերասանուհի լինելը օգնե՞լ է Ձեզ «Միսս Արմենիա» մրցույթի բեմում:
Միանշանակ, օգնել է: Մեկը մյուսին լրացնում է: Չնայած՝ դա նաեւ երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Իմ կեցվածքն ու բնույթն են այդպիսին, ինչն ինձ թույլ է տալիս ավելի վստահ զգալ ցանկացած բեմում: Մինչ այս մրցույթին մասնակցելը, ես երկար տարիներ աշխատել եւ ստեղծագործել եմ բալետի ասպարեզում: Ինձ համար բեմում ելույթ ունենալն ու ինքնավստահ զգալը հոգեհարազատ երեւույթ է: Այս բեմը կարող է դժվարություն եւ փորձություն լինել անփորձ մասնակիցների համար, որոնք մեծ բեմերում ելույթ չեն ունեցել:
Առաջիկայում նկարահանման նոր առաջարկներ կա՞ն:
Առայժմ միայն սերիալի նկարահանումներին եմ վերադառնալու. նոր նկարահանումների առաջարկներ դեռեւս չկան:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի20:25, 4 նոյեմբերի
«Փարիզ, մենք խնդիր ունենք». Ինչու են եվրոպական շքեղ ապրանքանիշերը կորցնում իրենց դիրքերը Չինաստանում19:16, 4 նոյեմբերի
Անսպասելի ավարտով կողոպուտ. գողը վերադարձրել է 292,000 դոլար արժողությամբ ժամացույցը՝ «Կներեք» գրությամբ16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել13:33, 4 նոյեմբերի
«Ես նրան դավաճանել եմ երեք կանանց հետ և պոռնո դիտել». Քրիս Ռոքն առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է իր երկարատև ամուսնությունը ձախողվել12:41, 4 նոյեմբերի
Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ