Լոնդոնցի հայտնի պլաստիկ վիրաբույժ Ջուլիան դե Սիլվան՝ Centre for Advanced Facial Cosmetic and Plastic Surgery կենտրոնից, մշակել է հատուկ ծրագիր, որով որոշում են իդեալական գեղեցիկ դեմքը՝ հին հունական չափանիշների համաձայն, որոնք կապակցվում են կատարյալ գեղեցկության պատկերացումների հետ։
Եվ այսպես, ամռանը բժիշկը պարզել է, որ տղամարդկանց շրջանում աշխարհում ամենագեղեցիկ դեմքն ունեցողը Ջորջ Քլունին է։

Իսկ հիմա նոր հետազոտությամբ պարզել են կնոջ ամենագեղեցիկ ու իդեալական դեմքը։ Բժիշկը հարցում է իրականացրել ավելի քան հազար կանանց շրջանում ու իմացել, թե դեմքի ինչպիսի ձեւի մասին են երազում կանայք։
Պարզվել է, որ նման դեմքի ձեւ ունի չափազանց հմայիչ դերասանուհի Մեգան Ֆոքսը, որի դեմքը «ալմաստաձեւ» է։ Ընդ որում՝ 31-ամյա դերասանուհին այս հարցում առաջ է անցել Անջելինա Ջոլիից, Քեյթ Միդլթոնից ու Ռիհանայից։


«Գրեթե բոլոր կանայք երազում են ունենալ Մեգան Ֆոքսի նման դեմք՝ նիհար, արտահայտված այտոսկրերով ու նեղ ծնոտով։ Հանուն նման համամասնության՝ կանանց մեծ մասը պատրաստ է վիրահատության ենթարկվել։ Ալմաստի ձեւը դեմքի ամենացանկալի ձեւն է համարվել, քանի որ անհավանական կանացի ու նրբագեղ է։ Մեգան Ֆոքսն իր ալմաստաձեւ համաչափ դեմքով ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկն է իր տարիքային խմբում»,- ասել է Ջուլիանը։
Ի դեպ, Մեգանը դեմքի նման ձեւ է ձեռք բերել պլաստիկ վիրահատությունների օգնությամբ։
Դեմքի երկրորդ պոպուլյար ձեւը օվալաձեւն է, երգչուհի Ռիհանայի դեմքի նման։


Նրա դեմքի բարձրությունը մոտ մեկուկես անգամ մեծ է լայնությունից։

Ռիզ Ուիզերսփուն
Դեմքի ցանկալի ձեւերի շարքում երրորդ տեղն է զբաղեցնում սրտաձեւ դեմքը։ Սկարլեթ Յոհանսոնն ու Ռիզ Ուիզերսփունը նման դեմքի իդեալական օրինակներից են՝ լայն ճակատով ու այտոսկրերով, բայց նեղ ծնոտով։

Դեմքի քառակուսի ձեւի ներկայացուցիչներից են Անջելինա Ջոլին ու Քիրա Նայթլին։ Նրանց դեմքի ներքեւի մասը գրեթե նույն լայնությունն ունի, ինչ ճակատը։


Պլաստիկ վիրաբույժի իրականացրած հարցման արդյունքներով պարզվել է դեմքի կլոր ձեւը, որի ներկայացուցիչն է համարվում Քեյթ Միդլթոնը։ Կլոր այտերը, դեմքի նույն երկարությունն ու լայնությունը հարցման մասնակիցները գրավիչ չեն համարել:
Աղբյուրը՝ Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ