«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Մեգան Ֆոքսը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ դեմքն ունեցող կինը

10:05, 5 հոկտեմբերի

Լոնդոնցի հայտնի պլաստիկ վիրաբույժ Ջուլիան դե Սիլվան՝ Centre for Advanced Facial Cosmetic and Plastic Surgery կենտրոնից, մշակել է հատուկ ծրագիր, որով որոշում են իդեալական գեղեցիկ դեմքը՝ հին հունական չափանիշների համաձայն, որոնք կապակցվում են կատարյալ գեղեցկության պատկերացումների հետ։

Եվ այսպես, ամռանը բժիշկը պարզել է, որ տղամարդկանց շրջանում աշխարհում ամենագեղեցիկ դեմքն ունեցողը Ջորջ Քլունին է։

Իսկ հիմա նոր հետազոտությամբ պարզել են կնոջ ամենագեղեցիկ ու իդեալական դեմքը։ Բժիշկը հարցում է իրականացրել ավելի քան հազար կանանց շրջանում ու իմացել, թե  դեմքի ինչպիսի ձեւի մասին են երազում կանայք։

Պարզվել է, որ նման դեմքի ձեւ ունի չափազանց հմայիչ դերասանուհի Մեգան Ֆոքսը, որի դեմքը «ալմաստաձեւ» է։ Ընդ որում՝ 31-ամյա դերասանուհին այս հարցում առաջ է անցել Անջելինա Ջոլիից, Քեյթ Միդլթոնից ու Ռիհանայից։

«Գրեթե բոլոր կանայք երազում են ունենալ Մեգան Ֆոքսի նման դեմք՝ նիհար, արտահայտված այտոսկրերով ու նեղ ծնոտով։ Հանուն նման համամասնության՝ կանանց մեծ մասը պատրաստ է վիրահատության ենթարկվել։ Ալմաստի ձեւը դեմքի ամենացանկալի ձեւն է համարվել, քանի որ անհավանական կանացի ու նրբագեղ է։ Մեգան Ֆոքսն իր ալմաստաձեւ համաչափ դեմքով ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկն է իր տարիքային խմբում»,- ասել է Ջուլիանը։

Ի դեպ, Մեգանը դեմքի նման ձեւ է ձեռք բերել պլաստիկ վիրահատությունների օգնությամբ։

Դեմքի երկրորդ պոպուլյար ձեւը օվալաձեւն է, երգչուհի Ռիհանայի դեմքի  նման։

Նրա դեմքի բարձրությունը մոտ մեկուկես անգամ մեծ է լայնությունից։

Ռիզ Ուիզերսփուն

Դեմքի ցանկալի ձեւերի շարքում երրորդ տեղն է զբաղեցնում սրտաձեւ դեմքը։ Սկարլեթ Յոհանսոնն ու Ռիզ Ուիզերսփունը նման դեմքի իդեալական օրինակներից են՝ լայն ճակատով ու այտոսկրերով, բայց նեղ ծնոտով։

Դեմքի քառակուսի ձեւի ներկայացուցիչներից են Անջելինա Ջոլին ու Քիրա Նայթլին։ Նրանց դեմքի ներքեւի մասը գրեթե նույն լայնությունն ունի, ինչ ճակատը։

Պլաստիկ վիրաբույժի իրականացրած հարցման արդյունքներով պարզվել է դեմքի կլոր ձեւը, որի ներկայացուցիչն է համարվում Քեյթ Միդլթոնը։ Կլոր այտերը, դեմքի նույն երկարությունն ու լայնությունը հարցման մասնակիցները գրավիչ չեն համարել:

Աղբյուրը՝ Daily Mail


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search