«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Անհամբեր սպասել եմ Հայաստան այցիս». Ջոն Մալկովիչ (Ֆոտոռեպորտաժ)

15:41, 9 հոկտեմբերի

«Անհամբեր սպասել եմ Հայաստան այցիս»,- այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հոլիվուդի լեգենդար աստղ Ջոն Մալկովիչը։

Հայտնի դերասանը Երեւան է ժամանել՝ մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի բացմանը։ Խոսելով հոկտեմբերի 11-ին կայանալիք համերգի մասին, Մալկովիչը նշեց, որ ստեղծագործությունը, որը կատարելու է, առաջին անգամ է ներկայացնելու. «Թերահավատորեն եմ մոտենում, երբ հարցնում են, թե ինչն է տվյալ ստեղծագործության գաղափարը։ Կարծում եմ՝ սա ամուսնություն է տեքստի եւ երաժշտության միջեւ։ Դա շատ հետաքրքիր գործընթաց է՝ հետեւել, թե ինչպես է տեքստը միաձուլվում երաժշտության հետ։ Տեքստն ու երաժշտությունը միմյանց ձուլելը բավականին դժվար գործընթաց է։ Կարծում եմ՝ աշխարհում հետաքրքրություն է վայելում արվեստի այս տեսակը»,-իր աշխատանքն այսպես բնութագրեց նա։ Մալկովիչը հայ հանդիսատեսին կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների եւ գերեզմանների մասին» նովելից։ Նախքան Հայաստան գալը Մալկովիչը ժամանակ չի ունեցել Հայաստանի մասին տեղեկություններ ուսումնասիերլու. «Մի քանի հայ ընկերներ ունեմ, որոնցից մեկը հենց Սերգեյն է։

Հատուկ ուսումնասիրություն չեմ արել Հայաստանի մասին մինչ այցելությունս, որովհետեւ շատ զբաղված եմ եղել նախորդող օրերի ընթացքում, սակայն անհամբեր սպասել եմ այստեղ գալուս։ Հայկական կինոարտադրության մասին էլ ոչինչ չգիտեմ։ Հայ կոմպեզիտորներից շատերի ստեղծագործություննեը լսել եմ, Սերգեյն է ինձ ուղարկել, սակայն անուններ չեմ կարող նշել»,- ասաց նա։

Հարցին, թե լսե՞լ է, արդյոք, Հայոց Ցեղասպանության մասին, նա պատասխանեց. «Գիտեմ, լսել եմ։ Եվ զարմանում եմ, թե ինչպիսի սարսափելի քայլերի են ընդունակ մարդիկ»։ Խոսելով սիրելի երաժշտական ոճի մասին՝ դերասանը նշեց, որ նախընտրած կոնկրետ ոճ չունի. լսում է այն, ինչ տվյալ պահին թելադրում է տրամադրությունը։ Նշենք, որ Ջոն Մալկովիչը Երեւան է ժամանել վաղ առավոտյան։ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնի դերասանին դիմավորել է Սերգեյ Սմբատյանը:

Հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հայտնի դերասանն ինքնատիպ ծրագիր կներկայացնի՝ Արամ Խաչատրյանի անվան 5-րդ փառատոնի բացման շրջանակում: Փառատոնի կտեւի մինչեւ դեկտեմբերի 11-ը: Փառատոնն անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Երաժշտական տոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ջանքերով՝ մշակույթի նախարարության եւ «Արամ Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search