Հոլիվուդում հերթական սկանդալն է բորբոքվել։ Հանրահայտ հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին օրերս հեռացրել են հենց նրա հիմնած կինոընկերությունից սեռական ոտնձգությունների պատճառով։ Մի շարք կանայք, այդ թվում դերասանուհի Էշլի Ջադդն ու The Weinstein Co-ի աշխատակիցները պատմել են իրենց աշխատանքի ընդունելու ժամանակ պրոդյուսերի անվայել վարքագծի մասին։
Օրեցօր ավելի շատ դերասանուհիներ են հայտնում պրոդյուսերի անվայել վարքագծի մասին, նրանց են միացել Անջելինա Ջոլին ու Գվինեթ Փելթրոուն։ Times-ին տված հարցազրույցում Անջելինա Ջոլին ու Գվինեթ Փելթրոուն լրագրողներին պատմել են կինոպրոդյուսերի հետ աշխատանքի մասին իրենց հիշողություններն ու ասել, որ իրենք նույնպես սեռական ոտնձգությունների են բախվել։
45-ամյա Փելթրոուն հիշել է, թե ինչպես է 22 տարի առաջ իր գլխավոր դերը ստացել «Էմմա» ֆիլմում, որը նրա առաջին մեծ դերերից մեկն էր։ Նախագծի պրոդյուսերը Հարվի Վայնշթեյնն էր, որը դերասանուհուն սեռական հարաբերություններ էր առաջարկել։
«Ես երեխա էի։ Ինձ հաստատեցին այդ դերի համար։ Ես ցնցված էի»,- հիշում է Գվինեթը։
Նա հավելել է, որ միջադեպի մասին պատմել էր Բրեդ Փիթին, որի հետ այն ժամանակ հանդիպում էր։
Դերասանը փորձել է պարզաբանել հարցերը պրոդյուսերի հետ, իսկ հետագայում Վայնշթեյնը Փելթրոուին խնդրել է, որ նա այդ միջադեպի մասին այլեւս որեւէ մեկին չպատմի։
42-ամյա Անջելինա Ջոլին պրոդյուսերի հետ շփման նույնատիպ փորձ է ունեցել «Սիրո հակառակ կողմը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Ջոլիի խոսքով՝ Վայնշթեյնը գործնական հանդիպումներից մեկը նշանակել էր հյուրանոցի համարում, որտեղ նրան առաջարկել էր ննջարան գնալ։ «Ես Հարվի Վայնշթեյնի հետ աշխատանքի բացասական փորձ ունեմ պատանեկության տարիներին։
Դրա համար էլ ես որոշել էի այլեւս երբեք նրա հետ չաշխատել ու մյուսներին էլ նախազգուշացնել այդ մասին։ Կանանց հանդեպ նման վերաբերմունքը ցանկացած ոլորտում ու երկրում անընդունելի է»,- պատասխանել է լրագրողներին Ջոլին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում