Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ծննդյան 89-ամյակն է նշում հայ լեգենդար դուդուկահար եւ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: Դուդուկի վարպետ՝ այսպես են աշխարհում կոչում հայ մեծանուն դուդուկահարին, որն ինքնուրույն է սովորել նվագել դուդուկ՝ ի դեպ, 6 տարեկանից:

Իր տաղանդի եւ եզակիության շնորհիվ՝ աշխարհահռչակ դուդուկահարը մի շարք հեղինակավոր պարգեւների է արժանացել: Առաջին մրցանակը ստացել է 1956 թ-ին, 1959 թ-ին Չորրորդ Միջազգային փառատոնի ժամանակ ստացել է ոսկե մեդալ: Նույն մրցույթին դուդուկահարը մասնակցել է նաեւ 1962 եւ 1973 թ-երին՝ արժանանալով արծաթե եւ բրոնզե մեդալների, իսկ 1973 թ-ին նրան շնորհվել է ՀՀ Ազգային արվեստագետի պատվավոր կոչում:

Գասպարյանը համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք անունների հետ՝ Սթինգ, Մայքլ Բրուք, Լիոնել Ռիչի, Դերեք Շերենյան, Հանս Զիմեր եւ այլք: 2010 թ-ին նրա դուդուկը հնչել է նաեւ «Եվրատեսիլ»-ի բեմում: Դուդուկահարը մասնակցել է Եվա Ռիվասի Apricot Stone երգի բեմականացմանը՝ դառնալով «Եվրատեսիլ»-ի բեմում հայտնված ամենատարեց երաժիշտը:
Ջիվան Գասպարյանի դուդուկը հնչում է աշխարհին հայտնի մի շարք ֆիլմերում՝ «Քրիստոսի վերջին չարչարանքները», «Գլադիատոր», «Սիրանա», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն եւ մոխիր» եւ այլն:
Նրա կատարումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
Շնորհավոր ծնունդդ, մեծն վարպետ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:18, 30 օգոստոսի
Սեր, սեքս, ազատություն և Ստալին․ Զաբել Եսայան՝ իր ժամանակի գլխավոր ապստամբը18:16, 30 օգոստոսի
Տանիք, որը հիշում է հին Երևանը. աղավնատան պահապանի պատմությունը16:20, 30 օգոստոսի

14:19, 30 օգոստոսի
«Մաշկի դիետա»․ աշխատո՞ւմ է արդյոք կատարյալ մաշկ ունենալու համար TikTok-ի skin cycling մեթոդը12:30, 30 օգոստոսի
Հայկական ոճը դեմքերով․ ինչպես նորովի մատուցել ամառային սովորական հագուստը10:30, 30 օգոստոսի

09:00, 30 օգոստոսի
Կենդանակերպի նշաններ․ ձեր իդեալական սիրեկանի կերպարը19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով