Սովորաբար, գտնվելով Բայկալի կողքին, մարդիկ նույնիսկ չեն կասկածում, որ այստեղ նաեւ լիճ կա:
Այդ օրը մենք գնացինք հեքիաթային վայր, որտեղ անտառում 3 լճից բաղկացած համալիր կա, որոնց ջերմաստիճանը նույնիսկ երեխաներին թույլ է տալիս բավական երկար լողալ: Լճերի անուններն իրենք են խոսում իրենց մասին. Լազուրե, Հեքիաթ եւ Մեռյալ: Մեռյալ ոչ այն պատճառով, որ մեռած ջրով է, այլ որ այնտեղ ոչ մի կենդանի արարած չկա:
Իսկ, ընդհանուր առմամբ, այնպիսի զգացողություն էր, կարծես ընկել ենք արեւադարձային երկիր, բայց՝ սառը (կլիման այստեղ այդպես էլ կոչվում է՝ սառը մերձարեւադարձային): Այստեղ խոնավությունը շատ բարձր է, իսկ ջերմաստիճանի տատանումներն աննշան են. ձմռանը ջերմաչափի սյունակը հաճախ իջնում է −10С-ից ցածր, իսկ ամռանը բարձրանում է +25С-ից ոչ շատ: Հենց այդ պատճառով էլ այստեղ բացառիկ բնաշխարհ է պահպանվել. սեւ բարդիներ, որոնք պահպանվել են դինոզավրերի ժամանակներից (դրանցից մի քանիսի տարիքը գերազանցում է 700 տարին, իսկ դրանք գրկել կարող են միայն ձեռք ձեռքի բռնած 6-7 մարդ): Այնտեղ նաեւ մեծ քանակությամբ ձարխոտ է աճում:
Ցավոք, մենք ժամանակ չունեինք «Մոնոմախի գլխարկ» կոչվող սարը բարձրանալու համար: Ասում են՝ այնտեղից շքեղ համայնապատկեր է բացվում դեպի երեք լճերը:
Բայց նույնիսկ լճերի եւ Ձյունե գետի կողքին սովորական զբոսանքը ոչ մեկին անտարբեր չթողեցին:
Հաջորդ օրը ես առանձնացա խմբից եւ որոշեցի եւս մեկ անգամ քայլել Իրկուտսկում, բայց արդեն ոտքով. թափառել հին փողոցներով, հիանալ տներով եւ տաճարներով, մտնել հինավուրց դեղատուն եւ պարզապես քայլել քաղաքի կենտրոնում գտնվող հետիոտնի առեւտրային քաղաքներով:
Իսկ այդ ընթացքում իմ խումբն ուղեւորվեց Սլյուդյանկա՝ այցելելու հանքաքարերի թանգարան եւ Բայկալին հրաժեշտ տալ Շամանի հրվանդանում: Պետք է ասել, որ երեկոյան գնացքում հանդիպելիս մենք փոխադարձաբար նախանձում էինք միմյանց: Ես լսում էի պատմություններ բնության կողմից քարերի վրա արված նկարների, բյուրեղների եւ հրվանդանից բացվող հիասքանչ տեսարանների մասին: Իսկ իմ հարեւանուհիները՝ այն մասին, թե որքան գեղեցիկ են Իրկուտսկի փողոցները, որքան լավ է այնտեղ թափառելը եւ իմ տպավորությունները: Զգացմունքները պարզապես դուրս էին հորդում: Հետադարձի ճանապարհը չափազանց երկար էր թվում:
Ես հստակ գիտեմ, որ անպայման կրկին կգամ Բայկալսկ՝ լեռնային դահուկներով սահելու եւ հյուրընկալ հյուրանոցում կարաոկե երգելու համար: Իսկ հետո եւս մեկ անգամ, բայց արդեն ամռանը եւ երկար ժամանակով, որպեսզի անպայման հասցնեմ այցելել Արաշան եւ գնալ նռե լողափ, որպեսզի եւս մեկ անգամ զբոսնեմ Իրկուտսկու եւ Տալցիում, լողամ Բայկալում, իսկ հետո բայկալյան սիգից ուխա ուտեմ: Ես այդ գիտեմ, քանի որ սա հենց այն վայրն է, ուր ցանկանում ես նորից ու նորից վերադառնալ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:44, 29 նոյեմբերի
Հայկական ոճ․ անսպասելի համադրություններ և նիշային միտումներ՝ ոճային կերպարների համար14:37, 29 նոյեմբերի
«Սատանան շրջում է մեր մեջ»․ բրիտանացի հայտնի պատմաբանը բացատրել է, թե ինչու է հավատում Սատանայի գոյությանը13:22, 29 նոյեմբերի
Հորդանանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է12:22, 29 նոյեմբերի
Փախավ ամուսնուց, գայթակղեց միլիոնատիրուհուն և դարձավ փարիզյան բոհեմի մուսան․ Արմեն Օհանյանի սկանդալային կյանքը10:30, 29 նոյեմբերի

09:00, 29 նոյեմբերի
Wine Scope․ Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին