Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Քեյթ Բեքինսեյլը պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ

12:08, 13 հոկտեմբերի

Հանրահայտ հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին («Քրեական ընթերցանություն» «Սիրահարված Շեքսպիր», «Անգլիական հիվանդ», «Մատանիների տիրակալը», «Չիկագո») օրերս հեռացրել են հենց նրա հիմնած կինոընկերությունից սեռական ոտնձգությունների պատճառով։

Օրեցօր ավելի շատ դերասանուհիներ են հայտնում պրոդյուսերի անվայել վարքագծի մասին, նրանց են միացել Անջելինա Ջոլին ու Գվինեթ Փելթրոուն։

Իսկ հիմա 44-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը մեղադրել է պրոդյուսերին սեռական ոտնձգությունների մեջ։

Դերասանուհին իր իր Instagram-ում հրապարակել է իր լուսանկարը, որտեղ ինքը 17 տարեկան է, ու գրել․
«Ինձ կանչեցին հանդիպման Հարվի Վայնշթեյնի հետ «Սավոյ» հյուրանոցում։ Ես 17 տարեկան էի։ Կարծում էի, թե կոնֆերենց- սրահում կլինի հանդիպումը, ինչպես ընդունված էր։ Երբ ես եկա, ընդունարանում ինձ ասացին, որ ես բարձրանամ նրա սենյակ։ Նա բացեց դուռը խալաթով։ Ես շատ միամիտ ու երիտասարդ էի ու նույնիսկ մտքովս չէր անցնում, որ այդ սարսափելի, ոչ գրավիչ տղամարդը կարող է ակնկալել, որ ես որեւէ սեռական հետաքրքրություն կունենամ նրա հանդեպ։ Այն բանից հետո, երբ ես հրաժարվեցի ոգելից խմիչքից ու նշեցի, որ առավոտյան դպրոցում էի, ես հեռացա։

Ոչ հեշտությամբ, բայց գոնե առանց բռնվելու։ Մի քանի տարի անց նա ինձ հարցնում էր՝ արդյոք առաջին հանդիպման ժամանակ ոտնձգություններ է արել իմ նկատմամբ։ Ես հասկացա, որ նա չէր հիշում, որ ոտնձգություն է արել իմ նկատմամբ»,- վստահեցնում է դերասանուհին։

Բացի այդ՝ Բեքինսեյլը հավաստիացնում է, որ Վայնշթեյնը բազմիցս ոտնձգություն է արել իր նկատմամբ։ Մերժումները, անկասկած, «վնասել են» իր կարիերային, վստահ է դերասանուհին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search