Բուրգերները, իհարկե, այնքան էլ օգտակար չեն, բայց շատ-շատ համեղ են: Հազարի թարմ տերեւ, մի շերտ լոլիկ, հյութեղ կոտլետ, պանիր եւ հաց. շատ ախորժաբեր է: Իսկ Երեւանում որտե՞ղ կարելի է փորձել լավագույն բուրգերները: NEWS.am.STYLE-ը ներկայացնում է լավագույն հաստատությունները:
Black Angus
Black Angus-ը Երեւանի լավագույն բուրգեր-բարերից մեկն է: Հաստատության այցելուներին բուրգերների հսկայական ընտրություն են առաջարկում՝ ավելի քան 10 տեսակի. հավի, գառան, ավոկադոյով, մոցարելլայով, դոր բլյուով, կծու պղպեղով, սեւ հացով... Այս հաստատությունում, ինչպես աշխատակիցներն են պնդում, անգուս տեսակի ցլի մսից բուրգեր են մատուցում: Բուրգեր կամ սթեյք պատվիրելիս կարող եք ինքներդ ընտրել ե՛ւ միսը, ե՛ւ կոտլետի տապակման աստիճանը: Բուսակերների համար առաջարկվում են բուրգերներ սնկով, սոխով, տապակած բանջարեղենով: Քաղցած մարդուն մեկ բան է տխրեցնում. բուրգերները մատուցում են 15-20 րոպե անց: Սակայն կարող եք վստահ լինել, որ այն թարմ է: Ճաշացանկում կա նաեւ պիցցա, աղցան, սթեյք, պանրի ձողիկներ, հալած պանրով կարտոֆիլ ֆրի, տապակած բանջարեղեն, ապուրներ, աղանդեր: Իսկ եթե որոշել եք «թունավորվել» բուրգերով, ուրեմն՝ կարտոֆիլ ֆրիով եւ կոլայով: Այդպես ավելի համեղ է:
Միջին հաշիվը՝ 3.000-4.000 դրամ
Pepper Burger Bar
Այստեղ մի ամբողջ դյուժին տարատեսակ բուրգերներ են առաջարկում, որոնց միջուկն ինքներդ կարող եք ընտրել: Ճաշացանկում ներկայացված են առանձին բաղադրիչները, իսկ դուք ընտրում եւ կազմում եք ձեր երազանքի բուրգերը: Այստեղ կարող եք գտնել տավարի, հավի եւ նույնիսկ խոզի մսից բուրգերներ: Ընտրություն ունեն նաեւ բուսակերները. բուրգեր բանջարեղենով կամ սիսեռի կոտլետով: Բուրգերի հետ կարող եք ընտրել նաեւ տեղում պատրաստված ցիտրուսային կամ ելակի լիմոնադ: Ճաշացանկում կգտնեք նաեւ աղցաններ, ապուրներ, սենդվիչներ: Ամեն հինգշաբթի բարում ակցիա է. վճարիր 2.000 դրամ եւ մինի-բուրգերներ կեր՝ որքան ուզես: Ռեստորանում կա մինի-բար. առաջարկվում է գինի, գարեջուր, կոկտեյլներ: Այստեղ հաճախ հավաքվում են նաեւ ֆուտբոլ դիտելու: Բուրգերները պատրաստում են շուրջ 10 րոպեում:
Միջին հաշիվը՝ 3.000-4.000 դրամ
Bulldog
Այս հաստատությունը Երեւանում բացվել է ուղիղ մեկ տարի առաջ, բայց արդեն ճանաչում է ձեռք բերել իր համեղ ուտեստներով: Չնայած այստեղ միայն երկու տեսակի բուրգեր կա՝ հավի եւ տավարի մսով, սակայն արագ սննդի սիրահարները պաշտում են այս վայրը: Փափուկ հաց քնջութով, հյութեղ միս եւ համեղ սոուսներ. իսկական հաճույք բուրգերի սիրահարների համար: Այստեղ նաեւ հունական, բավարական, ֆրանսիական ձեւով հրաշալի հոթ-դոգ են պատրաստում: Բուրգերի հետ նաեւ 950 դրամով «Bloody Mary» տոմատի ըմպելիք են առաջարկում: Ճաշացանկում կան աղցաններ, մսային խորտիկներ, նրբերշիկներ, գարեջուր: Հաստատության տարածքը մեծ չէ՝ շուրջ 10 սեղան, սակայն ընկերների մեծ շրջապատով այստեղ տեղավորվելը միայն իրատեսական է:
Միջին հաշիվը՝ 3.000-4.000 դրամ
Pitstop
Իր համեղ բուրգերներով հպարտանում է նաեւ այս հաստատությունը: Ճաշացանկում 16 տեսակի բուրգեր կա՝ չհաշված հոթ-դոգը, սենդվիչները, հավի ռոլերը: Ամերիկյան համեստ ճաշարան հիշեցնող հաստատությունում ինքնասպասարկում է: Եթե մյուս բուրգեր-բարերում մարդաշատ է լինում միայն երեկոյան, ապա այստեղ՝ նաեւ ցերեկվա ժամերին: Սրճարանն աշխատում է մինչեւ առավոտյան 4-ը:
Ճաշացանկում, հավի եւ տավարի մսով սովորական բուրգերներից բացի, նաեւ սուջուխով եւ բանջարեղենով բուրգերներ կան: Այստեղ պատվերը մատուցեցին 5 րոպեում, իսկ բուրգերը, պարզվեց, հսկայական է: Միակ թերությունն այն էր, որ հացը փոքր-ինչ չոր էր: Փոխարենն այստեղ միանգամայն հարմար գներ են: Սուջուխով բուրգերը, օրինակ, ընդամենը 900 դրամ արժե, իսկ կրկնակի չիսբուրգերը՝ 1.400 դրամ:
Միջին հաշիվը՝ 1.500-3.000 դրամ
Classic Burger
Ցանցը գործում է Երեւանի կենտրոնում եւ առեւտրի համալիրներում: Հաստատությունն ավելի քան 10 տեսակի դասական բուրգեր է առաջարկում հավի եւ տավարի մսով: «Double Chiken burger»-ը պարզապես հրաշալի է. երկու հավի կոտլետ, չեդեր պանիր, ցորենի ալյուրից հաց, մարինացված վարունգ, մի շերտ լոլիկ, հազարի տերեւ եւ սոխ: Արժեքը՝ 2.100 դրամ: Իհարկե՝ առանց վեգանների բաղադրիչի անհնար է. բանջարեղեն եւ մսի փոխարինիչ: Իսկ մոցարելլայի սիրահարներն այստեղ կգտնեն պանրի ձողիկներ եւ տարբեր սոուսներ: Ձեր պատվերը կմատուցեն առավելագույնը 7 րոպեում:
Միջին հաշիվը՝ 2.500-4.000 դրամ
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ