Հոկտեմբերի 28-ին երգչուհի Իրինա Հարությունյանը նշել է ծննդյան 31-ամյակը: Իր տոնական օրվա մանրամասների մասին Իրինան պատմել է NEWS.am STYLE-ին:
«Կարմիր զգեստ, կարմիր տորթ, կարմիր վարդեր ու բեմ՝ այնտեղ, որտեղ ամենաշատն եմ սիրում լինել: Ծննդյանս օրվա մեկնարկը տրվեց իմ աշխատավայրում՝ բեմից: Առաջինն ինձ շնորհավորեցին ընկերուհիներիցս երկուսը, ովքեր աշխատավայրիս ղեկավարության հետ պայմանավորվել էին, որ ես ժամը 00:00-ին բեմում լինեմ: Անմիջապես հետո դուրս եմ եկել աշխատավայրից, որի մուտքի մոտ սպասում էին մյուս ընկերներս՝ տոնական տրամադրությամբ: Այնուհետեւ երեկոն շարունակվել է, եւ ես վայելել եմ հարազատ ընկերներիս ներկայությունը: Նշեմ, որ ծննդյանս օրը երկար է տեւել. մեկնարկը տրվել է հոկտեմբերի 28-ի կեսգիշերից ու շարունակվել մինչեւ հոկտեմբերի 30-ի կեսգիշերը՝ տարբեր վայրերում, բայց նույն ընկերների, գործընկերների հետ նշել եմ տարեդարձս: Առանձնահատուկ օր եմ անցկացրել»,-ասում է երգչուհին՝ ավելացնելով.

«Անակնալները բազմաթիվ էին, շատ, յուրահատուկ... չեմ առանձնացնի այն պարզ պատճառով, որ վատ անակնկալ չի լինում»:
Իրինան նշում է՝ չի վախենում մեծանալուց եւ սիրում է ծննդյան տոները.
«Ծննդյանս օրերը միշտ տոնի են վերածվում, ոչ միայն ինձ համար... Ես չեմ վախենում մեծանալուց, մանավանդ, որ տարիներն իմ օգտին են աշխատում ու «հակառակ» ազդեցություն են թողնում: Կարեւորն այն է, որ կարողանաս գնահատել կյանքը, հետեւություններ անել, սովորել ու անպայման առաջ գնալ, կարեւորը՝ յուրաքանչյուր օրն ապրելն է»:

Իրինան հավատում է ծննդյան օրվա երազանքներին.
«Երազանքները երբեք չեն վերջանում, քանի դեռ կա մարդը: Ես ամեն տարի երազանք պահում եմ: Չեմ խոսի երազանքի մասին, ասում են՝ խանգարում է կատարվելուն: Կխոսեմ, երբ այն իրականանա»,-նշեց նա:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 13 հոկտեմբերի
Ray-Ban-ի ժառանգորդը խոստովանել է, որ քնել է ավելի քան 2000 կանանց հետ09:00, 13 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 12 հոկտեմբերի
500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավ, 3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդ և գաղտնի բնակարաններ. Ինչպես են Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսը ապրում Koru-ի վրա22:29, 12 հոկտեմբերի
Հինգ սխալ, որոնք լուռ կործանում են ամուսնությունները21:22, 12 հոկտեմբերի
Հեյլի Բիբերի «Rhode»-ը թողարկել է ելակի տեսքով պզուկների դեմ պլաստիր և մաշկի խնամքի համար աքսեսուար20:32, 12 հոկտեմբերի
Miu Miu-ի անփույթ մանիկյուրը՝ նորաձևության միտում, թե՞ ապստամբություն իդեալական գեղեցկության դեմ19:30, 12 հոկտեմբերի
«Դուբայը` երեք օրում. արևածագի փայլից մինչև Մարինայի կինեմատոգրաֆիկ մայրամուտները»16:21, 12 հոկտեմբերի
Գեղեցիկ դեմքերը գրավում են կանանց՝ անկախ սեռից. Գիտնականները պարզել են, թե ինչպես են տղամարդիկ և կանայք ընկալում գեղեցկությունը15:54, 12 հոկտեմբերի
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ15:30, 12 հոկտեմբերի
Սիլիկոնային հովտի միլիարդատերերը դարձել են Հոլիվուդի գլխավոր չարագործները. Մասկը, Ցուկերբերգը և Ալտմանը՝ մութ պատմությունների կենտրոնում14:38, 12 հոկտեմբերի
Թոբի Մագուայրը «ամուսնացրել է» նախկին կնոջը միլիարդատեր ժառանգորդի հետ՝ ամուսնալուծությունից ընդամենը մի քանի շաբաթ անց14:17, 12 հոկտեմբերի
Մրգերն ու բանջարեղենը 50%-ով պակաս սննդարար են, քան 1960-ականներին. գիտնականները զգուշացնում են սննդանյութերի «արտահոսման» մասին