Խոյեր
Կենդանակերպի այս նշանի տակ ծնվածները, որոնք ցանկանում են օրինականացնել հարաբերությունները, անպայման պետք է լսեն իրենց սրտի ձայնը։ Հաջող կլինի միայն այն ամուսնությունը, որը կկայանա իրական սիրո հիմքերի վրա։ Ամուսնության ամենալավ ժամանակահատվածը ձեր ծննդյան օրից մեկ շաբաթ առաջ կամ հետո ընկած ժամանակհատավածն է։ Սակայն եթե անգամ թեթեւ կասկածներ ունեք, ապա արժե հետաձգել այդ կարեւորագույն քայլը հաջորդ տարվա։
Ցլեր
Ընտանիք կազմել ցանկացող Ցլերը լավ կանեն սովորեն զսպվածություն եւ նրբանկատություն էմոցիաներն արտահայտելիս։ Ամուսնության գրանցումը ցանկալի է ծրագրել 2018 թվականի վերջին ամիսներին՝ հոկտեմբեր կամ դեկտեմբեր։
Երկվորյակներ
Տարվա առաջին կեսը կասկածներ կբերի ձեզ սիրելիի հետ հարաբերություններում։ Ամուսնության կարող է դրդել ձեզ միայն մրցակցի հայտնվելը սիրելիի կողքին։ Ձեզ համար հարսանիքի ամենահարմար ժամանակահատվածը ամառն ու աշնան վերջն է։
Խեցգետիններ
2018 թվականին չարժե շտապել ամուսնության հարցում։ Աստղերը հուշում են սպասել, մինչեւ դուք եւ ձեր կողակիցն ավելի կմտերմանաք միմյանց հետ։ ՔԿԱԳ այցելելու համար ամենից նպատակահարմար ամիսներն են գարնան ամիսները։
Առյուծներ
Անկախ Առյուծներին դժվար կլինի համակերպվել ամուսնանալու մտքի հետ։ Բացի այդ, նրանք միշտ հակառակ սեռի ուշադրության կենտրոնում են, ուստի չեն պատկերացնում մեկին պատկանելու փաստը։ Այնուամենայնիվ, աստղերը նրանց հուշում են, թե երբ կարելի է ամուսնանալ՝ հունիսին կամ սեպտեմբեր ամսին։
Կույսեր
Հիանալի տարի է հարաբերություններն օրինականացնելու համար։ Անգամ նոր ծանոթությունը կարող է շատ արագ վերաճել սիրային հարաբերությունների, իսկ վերջինը՝ ընտանիքի։ Ամուսնանալ կարող եք օգոստոսին կամ սեպտեմբերին։
Կշեռքներ
Դուք հակված կլինեք ինքնաբուխ որոշումների։ էմոցիաների ազդեցության տակ նույնիսկ կարող եք անսպասելիորեն հարաբերություններ օրինականացնել հին ընկերներից կամ ծանոթներից մեկի հետ։ Ձեզ համար ամուսնության լավագույն ամիսը հուլիսն է կամ հոկտեմբերը։
Կարիճներ
Կարիճները, որոնք երկար ժամանակ հարաբերությունների մեջ էին՝ առանց պարտավորությունների, դժվար թե որոշեն ամուսնանալ 2018 թվականին։ Սակայն աստղերը հուշում են, որ դա կաորղ է հանգեցնել բաժանության։ Աշխատեք հաղթահարել ամուսնության վախերն ու վերջապես օրինականացնել հարաբերությունները։ Լավագույն ժամանակահատվածը՝ մայիս, հոկտեմբեր։
Աղեղնավորներ
Չամուսնացածի կարգավիճակից հոգնած Աղեղնավորներն, ամենայն հավանականությամբ, գալիք տարի կմտածեն ամուսնանալու մասին։ Եվ ճակատագիրը նրանց կողմից է։ Մեծ է ամուր ընտանիք կազմելու հավանականությունը։ Ամուսնացեք ամռան վերջին կամ աշնանը։
Այծեղջյուրներ
2018-ին դուք ընտրության առաջ կկանգնեք՝ նյութական բարեկեցությու՞ն, թե՞ ընտանեկան երջանկություն։ Աստղերը հուշում են ընտրել երկրորդը. միգուցե հենց ապագա կողակիցը լավ բիզնես գործընկեր դառնա ձեզ համար։ Ձեզ համար ամուսնության լավագույն ամիսներն են ապրիլը, սեպտեմբերը եւ նոյեմբերը։
Ջրհոսներ
Ազատություն սիրող Ջրհոսները վերջապես կհասկանան, որ ընտանիք կազմելն անհրաժեշտություն է։ Նրանք վստահելի զուգընկերներ կլինեն։ Այնպես որ՝ ՔԿԱԳ գնալու անհրաժեշտություն ամենեւին էլ չկա։ Հարսանեկան արարողության լավագույն սեզոնը ձեզ համար գարունն է։
Ձկներ
Այս նշանի տակ ծնված մարդիկ հավատարիմ են իրենց կեսերին, իսկ գալիք տարի նրանք կցանկանան դա ապացուցել ամուսնությամբ։ Ձեզ մնում է միայն ծրագրել հարսանիքը, որն ավելի լավ է կազմակերպել գարնանը կամ ամռանը։
Աղբյուրը՝ vedmochka.net
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ