Ամենատեւական սեռական ակտը։ Այս ռեկորդն ունակ է բարդույթներ առաջացնել մեր ժամանակների ամենաինքնավստահ տղամարդկանց մոտ։ Այն գրանցվել է անցած դարի կինոաստղ Մեյ Ուեսթի հուշերում։ Նա պատմում էր, որ ոմն Թեդի հետ իր սեքս մարաթոնը տեւել է 15 ժամ։ Իհարկե, ինչպես ասում են, ոչ ոք մոմ չէր բռնել։ Բայց Թեդը վստահեցնում է, որ գրքում նկարագրվածը ճշմարտություն է։ Նա նաեւ նշել է, որ «հաճելիորեն զարմացել էր ու գոհ մնացել իր սեփական ունակություններից»։ Իսկ ինչո՞ւ պետք է գոհ չլիներ։ Ո՞ր տղամարդը գոհ չէր լինի այդպիսի ձեռքբերումից։
Առնանդամի ամենափոքր չափսը։ Ի տարբերություն նախորդ ռեկորդի, որից հետո սեքսապաթոլոգի կամ էլ հոգեթերապեւտի այցելելու ցանկություն է առաջանում, այս մեկը հաստատ չի բարձրացնի ինքնավստահությունն ու հսկա զգալու հնարավորություն չի տա։ Ըստ Քինսի բրիտանական ինստիտուտի հետազոտությունների՝ ամենափոքր առնանդամի երկարությունն ընդամենը 2․5 սմ է։ Իսկ տղամարդը, որին բնությունն «օժտել» է նման առնանդամով, հասկանալի պատճառներով, չի ցանկացել հայտնել իր անունը։
Ամենաբեղուն կինը։ Ռուսաստանցի Ֆյոդոր Վասիլեւի կինը 1725-1765 թթ․ 69 երեխա է լույս աշխարհ բերել՝ 16 երկվորյակ, 7 եռյակ ու 4 քառյակ։ Նրա ձեռքբերումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, սակայն հերոսուհու անունը մոռացության է մատնվել։
Ամենաերկարատեւ օրգազմը 1966-ին զգացել է ամերիկուհի Սամանթա Լ․ Ի-ն, բայց, ավա՜ղ, առանց տղամարդու մասնակցության։ Այդ ուժեղ ու անկախ կինն ինքնուրույն է ապահովել իր օրգազմը, որը տեւել է 43 վայրկյան։ Համեմատության համար ասենք, որ օլիմպիական քառակի չեմպիոն Ալեքսանդր Պոպովն այդ ընթացքում կարող էր լողալով անցնել 100 մ հեռավորություն։
Սիրեկանների ամենամեծ քանակությունը։ Այս ձեռքբերումով կարող էր պարծենալ բրիտանական «Աֆրոդիտե» գաղտնի միության անդամներից մեկը։ Այդ միությունը 19-րդ դարում կազմակերպում էր սվինգ երեկույթներ եւ նմանատիպ այլ զվարճանքներ։ Ակումբի անդամավճարը 10 000 ֆունտ էր տղամարդկանց համար ու 5000՝ կանանց։ Մի ամբողջ կարողություն այն ժամանակվա համար։ Այս գաղտնի միության մասին հայտնի է դարձել սեքսուալ օրգիաների ու զվարճանքների մասնակցած մի կնոջ օրագրերի շնորհիվ։ 20 տարվա ընթացքում նա իր օրագրերում գրանցել է 4959 սիրային ժամադրություն։ Նրա սիրեկաններից են եղել 272 արքայազն, 93 ռաբբի, 439 միապետ, համայնքների պալատի 288 անդամ, նրա 2 ազգականներն ու 12 զարմիկները, 119 երաժիշտներ, 929 սպաներ, 342 բանկիրներ, 420 հայտնի դեմքեր, 117 սպիտակամորթ սպասավորներ ու 47 մավրեր, նաեւ տարբեր ծագումներ ունեցող 1614 օտարերկրացիներ։
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում