Սեքս սկանդալները միայն Հոլիվուդին չեն բնորոշ։ Ռուսական շոուբիզնեսը նույնպես հետ չի մնում «թրենդից»։ Առաջին հարվածի տակ է հայտնվել Անաստասիա Վոլոչկովան։ НТВ ալիքի «Звезды сошлись» հաղորդման ժամանակ ոմն բիզնեսվումեն Օլգա Լեյմբմանը հայտնել է, որ պարուհին փողի դիմաց քնում է տղամարդկանց հետ։ Ի պատասխան՝ Վոլոչկովան պատասխանել է, որ այդ կնոջը դատի է տալիս զրպարտության համար։
«Նա ասում է՝ «Ես հաստատ գիտեմ, որ Վոլոչկովան ութ տղամարդու հետ է քնել ու դրա համար 15 հազար եվրո է վերցրել»։ Նա ստիպված կլինի այս բառերն ապացուցել դատարանում։ Թող ապացուցի գումարի փոխանցման փաստը, քանի որ նման բան չի եղել ու չի կարող լինել։ Ես փողի դիմաց չեմ ընթրում ու չեմ քնում,- վրդովվել է Անաստասիան,- Այդ կինը փորձում է ինձ զրպարտել։ Նա իր ասածի համար պետք է պատասխան տա օրենքի առաջ»։
Ռուսական «Дни» պորտալը կապվել է Լեյբմանի հետ, որպեսզի պարզի Վոլոչկովայի զայրույթի պատճառը։
«Բալետի պարուհու հասցեին «մարմնավաճառ» բառ ես չեմ ասել, նաեւ չեմ ասել, որ նա քնում է որեւէ մեկի հետ փողի դիմաց,- պարզաբանել է Օլգան,- Խոսքը միայն էսկորտ ծառայության մասին է, որը Նաստյան տրամադրել է իմ ծանոթ տղամարդկանց շատերին։ «Էսկորտ ծառայություն» ասելով՝ ես հասկանում եմ նորաձեւ միտում, երբ հարուստ մարդիկ աստղերին հրավիրում են իրենց հետ ժամանակ անցկացնելու՝ օրինակ թատրոն, կինո կամ ռեստորան գնալու։ Նրանք պարզապես գեղեցիկ ընկերակցություն են գնում իրենց համար։ Նույն Յանա Ռուդկովսկայան հաճախ է փողի դիմաց նախաճաշում ու այդ գումարները բարեգործական նպատակներով տրամադրում։ Ես չգիտեմ՝ արդյոք Վոլոչկովան քնում է այդ հարուստների հետ, դա նրա անձնական գործն է, որը ինձ չի վերաբերում։ Ես նրա ընկերուհին չեմ, դրա համար էլ չեմ կարող դատել։ Բայց նրան չէր խանգարի մտածել իր իմիջի, հեղինակության մասին։ Հիշել, որ ունի դուստր, մայր, որոնց կարող է Նաստյայի վարքագիծը դուր չգալ»։
Վոլոչկովան էլ իր հերթին մեկնաբանել է Լեյբմանի կեղտոտ ակնարկները։
«Ի՞նչ է նշանակում էսկորտ ծառայություն,- հարցնում է Նաստյան,-Մի դատեք ինքներդ ձեր օրինակով։ Կան մարդկային հարաբերություններ։ Ինչո՞ւ եք ամեն ինչը փողի հանգեցնում։ Ինչու ոչ ոք չի ուզում հավատալ հավերժին ու բարուն։ Իմ կյանքում բազմաթիվ ազնիվ տղամարդիկ են եղել, որոնք հարգում էին ինձ ու իմ դիրքորոշումը, որոնք աջակցել են ինձ ու իմ նախագծերին։ Իսկ նրանց հետ ընթրել, թե ոչ՝ հավատացեք, ես ինքս իրավունք ունեմ որոշել։ Ինձ կերակրելը բարդ է։ Սպանախ ու շոգեխաշած հավ՝ ահա իմ ամբողջ սնունդը»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)