Արդեն մի քանի օր է՝ Անաստասիա Վոլոչկովան ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում է գտնվում։ Եվ խոսքը ոչ միայն այն սեքս սկանդալի մասին է, որի մեջ հայտնվել է պարուհին, այլ այն մասին, որ Վոլոչկովան որոշել է հրապարակավ խոսել Նիսում կալանավորված սենատոր Սուլեյման Քերիմովի հետ իր հարաբերությունների մասին։
Նաստյան Instagram-ում զգացմունքային գրառում է հրապարակել․
«Իմ սիրելինե՛ր։ Բոլոր նրանք, ովքեր հոգի ունեն․․․ Հարցը վերաբերում է իմ կյանքի ամենամեծ սիրուն։ Երեք տարի շարունակ մեզ կապել է մեծ սեր։ Այդ ամենը գաղտնի էր։ Քանի որ երջանկությունը լռություն է սիրում։ Հենց այդպես էլ կար։ Ու դա այնքան գեղեցիկ էր։ Խոստովանում եմ, որ ես երբեք որեւէ մեկին այդքան ուժեղ չեմ սիրել, որքան Սուլեյմանին։ Ու ես գիտեմ, որ նա էլ ինձ էր սիրում։ Նա ինձ սովորեցրել է Սիրել։ Տղամարդ, ով ինձ համար իդեալ է դարձել։ Իսկ ինչքան շատ էին մարդիկ, որոնք խանգարում էին մեր երջանկությանը։ Քանի որ երջանկությունը չեն ներում։ Չնայած այդ հարաբերությունների ավարտից հետո իմ կյանքում բազմաթիվ անհաջողություններ ու խնդիրներ են սկսվել, բայց ես արդարացնում էի Սուլեյմանին այն բանի համար, որ դիմել է այդ քայլերին՝ սիրելով ինձ, ես նրանից չեմ վիրավորվել՝ ենթադրելով, որ այդ բոլոր գործողությունները նրա ձեռքերով չեն իրականացվել․․ Իսկ հիմա, երբ այդ մարդը դժբախտության մեջ է հայտնվել, ես կոչ եմ անում բոլորին, ովքեր ճանաչել են Սուլեյմանին, պաշտպանել նրան։ Սուլեյմանը արժանի է դրան։ Նա շատ բան է արել հանուն իր հայրենիքի։ Ռուսաստանի։ Իսկ այս լուսանկարը Դերբենտում է արվել։
Եկեք օգնենք միասին։ Ով ինչով կարող է։ Ինձ հորդորում էին խուսափել մեկնաբանություններից, քանի որ բարդ իրավիճակ է ստեղծվել, ոչ միանշանակ։ Բայց ես չեմ կարող անմասն մնալ, քանի որ խոսքն այն տղամարդու մասին է, որին ես սիրել եմ ու սիրում եմ։ Եթե Դուք ինձ հետ եք՝ օգնեք Սուլեյմանին։ Ես կարող եմ օգնել միայն աղոթքներով․․․»,- գրել է Վոլոչկովան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել