«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Իմ անունը բրենդ է». NEWS.am STYLE-ի հարցազրույցը երգչուհի SONA-ի հետ

20:17, 25 ապրիլի

Երգչուհի Սոնայի հետ, ում անձի շուրջ վերջերս խարդավանքներ ու բամբասանքներ են պտտվում, հանդիպեցինք միանգամայն պատահաբար, երեւանյան «…Yans» ակումբում: Վաղուց էինք պայմանավորվում հարցազրույցի համար, սակայն Սոնան զբաղված էր «Հայաստանի ձայն»-ով եւ ժամանակ չէր գտնում: Այս պատահական հանդիպումը վերածվեց նրա անձի, մանկության տարիների, բնավորության շիտակության մասին զրույցի: 

Դուք շատ բաց եւ զգացմունքային եք: Ի՞նչ է դա. մտածված կերպա՞ր, թե՞ ներսից անընդմեջ եկող էներգիայի հոսք:

Ես այդպիսին ծնվել եմ: Իհարկե, ինձ չեմ հիշում ծննդյան օրից, բայց հարազատներս ասում են, որ մանկուց աշխույժ, երաժշտական եւ պոետիկ եմ եղել:

Իսկ մանկության ինչպիսի՞ հիշողություններ ունեք:

Հիշում եմ՝ ինձ շատ էր շփոթեցնում հարցը, թե ում եմ ավելի շատ սիրում. մայրիկի՞ն, թե՞ հայրիկին: Եվ միշտ չէի հասկանում, թե ինչու են մեծերը նման հիմար հարց տալիս, առավել եւս, երբ մայրս ու հայրս կողքիս են: Իսկ ինչո՞ւ  անպայման պետք է ստիպված լինեի պատասխանել: Մայրս պատմում է, որ լսելով այդ հարցը, ես նայում էի՝ ինչպես ցլիկ: Բայց մի անգամ, ամեն դեպքում, պատասխանեցի: Ասացի՝ «տատիկիս եւ պապիկիս»: Եվ հիմա ինքս երբեք այդ հարցը չեմ տալիս փոքրիկ երեխաներին: Հիմարություն: Ինչո՞ւ առանձնացնել մորն ու հորը:

Մյուս հիշողությունս մանկապարտեզում առաջին սերս է: Ի դեպ, իմ կյանքի այդ շրջանից էլ սկսվեցին համերգներս: Մանկապարտեզում երբեք չէի քնում: Համերգ էի տալիս: Նստեցնում էի դաստիարակչուհիներին եւ երգում, պարում: Մի անգամ տնօրենը լսեց իմ ձայնը եւ եկավ ունկնդրելու: Հետո ասաց, որ ես անպայման երգչուհի եմ դառնալու:

Եթե սառը եւ զուսպ լինեիք, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:

Նման բան լինել չի կարող, քանի որ գեներից չես փախչի: Ի դեպ, երբեմն զգում եմ, որ նախնիներս առաջնորդում են ինձ, աջակցում: Ես նույնիսկ աղոթում եմ նրանց: Խոսքը նախատատիս կամ նախապապիս մասին չէ, այլ նախա-նախա-նախա-ի մասին… Կարծում եմ, հենց նրանց եմ ամեն ինչի համար պարտական:

Իսկ ուրիշ ո՞վ է Ձեզ օգնում:

Իմ ոճաբանները: Դա Սերժ եւ Մերի Հարությունյաններ ամուսնական զույգն է, ովքեր զբաղվում են իմ սանրվածքով, դիմահարդարմամբ: Իսկ իմ հագուստները ստեղծում է Մերի Ստեփանյանը, ով սովորել է Անգլիայում, բայց ապրում է այստեղ:

Ի՞նչ դեր են խաղում Ձեր կյանքում բրենդերը:

Ես բրենդային մարդ չեմ: Այ, իմ անունը բրենդ է: SONA: Հիշո՞ւմ եք՝ «Մեր բակում» SONY ընկերության կարգախոսը փոքր-ինչ փոխել էին, եւ ստացվել էր «It’s a SONA»: Իսկ հագուստի հիվանդություն չունեմ: Կարող եմ գնել ցանկացած սովորական խանութում: Օրինակ, վերջերս թափառում էի Dalma-ում, զգեստապահարանս էի թարմացնում: Իսկ բրենդեր ինձ այնպես էլ նվիրում են:

Երգչուհու հետ մեր զրույցի հետագա թեման նրա եւ Արտո Թունջբոյաջյանի միջեւ կոնֆլիկն էր, որն առաջացել էր հայկական «Ձայն» նախագծի հաղթող Մերի Մնջոյանի շուրջ: Զրույցի այդ հատվածը NEWS.am STYLE-ի ընթերցողներին մենք արդեն ներկայացրել ենք:   

Մարինա Ադուլյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search