MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

2017-ին հոլիվուդյան աստղերի ամենաբուռն սիրավեպերը

13:03, 4 դեկտեմբերի

NEWS.am STYLE-ը շարունակում է ամփոփել նախորդ տարվա արդյունքները շոուբիզնեսում։ Երեկ մենք խոսեցինք ապահարզանների մասին, իսկ հիմա կներկայացնենք այս տարվա ամենաբուռն սիրային հարաբերությունները, որոնք, բարեբախտաբար, ներքոնշյալ հերոսների համար չեն ավարտվել ու երջանիկ շարունակվում են։ Նախապես նշում ենք, որ խոսքն այն հարաբերությունների մասին է, որոնք այս տարի են սկսվել։ Դրա համար էլ Մեգան Մարքլի մասին չենք հիշատակի, քանի որ արքայազնի հետ նրա հարաբերությունները սկսվել էին մինչեւ 2017 թ․։

Անկասկած, այս ընտրանու հերոսուհին է Քիմի ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, որն այս տարի այնքան բուռն սիրավեպ է սկսել ֆրանսիացի մոդել Յունես Բենջիմի հետ, որ պապարացիները չէին հասցնում հետեւել սիրահարներին․ նրանց անընդհատ տեսնում էին Կաննի փառատոնում, որտեղ զույգը միասին ժամանակ էր անցկացնում, իսկ հետո էլ Բենջիմն է Քորթնիի մոտ Լոս Անջելես ժամանել, իսկ Քորթնին Փարիզ է մեկնել ու իր սիրելիի հետ Դիսնեյլենդում ժամանակ անցկացրել։

Քայլի Ջեներ-Թրեւիս Սքոթ

Ռեփերը հանդիպում էր Ռիհանայի հետ, իսկ Քայլին՝ ռեփեր Tyga-ի, իսկ հետո երկու զույգերն էլ բաժանվել են, ու Քայլին հայտնվել է Թրեւիսի գրկում, որից հիմա երեխա է սպասում։

Ի դեպ, երաժիշտն ու Քայլին բազմիցս նշել են, որ չնայած շատ երջանիկ են միասին, բայց չեն շտապում ամուսնանալ։

«Քայլին ու Թրեւիսը զգում են, որ միմյանց այդքան լավ չեն ճանաչում, որ ամուսնանան: Նրանց ժամանակ է հարկավոր, որպեսզի հասկանան, թե ինչպես կավարտվեն իրենց հարաբերությունները: Քայլին Թրեւիսի հետ ավելի շատ խոսում է ոչ թե հարսանիքի, այլ այն մասին, թե ինչպես են մեծացնելու իրենց դստերը»,- նշել է ներքին աղբյուրը:

Քլոե Քարդաշյան եւ Տրիստան Թոմփսոն

Քիմ Քարդաշյանի քույրը սկսել է հանդիպել Տրիստանի հետ, ու արդյունքում Քլոեն հղի է, չնայած պաշտոնապես դեռ չի հաստատել այդ նորությունը։ Քլոեն տարվա ընթացքում բազմիցս հայտնել էր, որ եթե Տրիստանն իրեն առաջարկություն անի, ինքը կհամաձայնի, քանի որ ուզում է ընտանիք կազմել։ Ի դեպ, զույգն արդեն ձեռք է բերել տուն, որտեղ նրանք միասին են ապրում։

Նշենք, որ այդ երեխան առաջինն է լինելու Քլոեի համար։ Իսկ Տրիստանն ունի որդի՝ Փրինսը, որը ծնվել է նրա նախորդ հարաբերություններից։

Սելենա Գոմես- Ջասթին Բիբեր

Բաժանվելով The Weeknd-ից՝ Սելենան սկսել է հանդիպել Ջասթին Բիբերի հետ։

23-ամյա երգիչն ու Սելենան որոշել են դեռ որեւէ պաշտոնական մեկնաբանություն չտալ իրենց հարաբերությունների մասին։

«Ջասթինն ու Սելենան հանդիպում են ու երջանիկ են։ Բոլորի ուշադրությունը նրանց վրա է սեւեռված, դրա համար

էլ զույգը չի շտապում որեւէ բանի մասին հայտարարել»,- ասել է մոտ կանգնած աղբյուրը։

Սքարլեթ Յոհանսոն- Քոլին Ժոսթ

Եվ իհարկե, չմոռանանք այս քաղցր զույգի մասին։



Սքարլեթ Յոհանսոնը նոյեմբերի 22-ին դարձել է 33 տարեկան ու հանրահայտ դերասանուհին որոշել է իր ծննդյան օրը նշել իր սիրելի անձնավորության հետ՝ Saturday Night Live շոուի հաղորդավար Քոլին Ժոսթի։ Հիշեցնենք, որ սիրահարները միասին են օգոստոսից. այն պահից, երբ հայտնի է դարձել, որ դերասանուհին ապահարզան է պահանջել ֆրանսիացի լրագրող Ռոման Դորիակից (զույգն ամուսնացել էր 2014-ին, այդ հարաբերություններից Սքարլեթը երեք տարեկան դուստր ունի՝ Ռոուզը)։Իսկ դերասանուհու ու 35-ամյա շոումենի սիրային հարաբերությունների մասին առաջին անգամ խոսել են այն բանից հետո, երբ զույգին տեսել են Saturday Night Live-ի երեկույթներից մեկում՝ համբուրվելիս։

Մել Բի - Գարի Մադաթյան

Օգոստոսի վերջին հայտնի դարձավ, որ Spice Girls-ի նախկին մեներգչուհի Մել Բին սիրավեպ ունի հայ ոճաբան Գարի Մադաթյանի հետ: Զույգին նկատել էին Լոս Անջելեսի Tao ակումբում համբուրվելիս: Գարի Մադաթյանին է պատկանում Բեւեռլի Հիլզի Boom Boom & Beyond սրահը: Գարին ավելի ուշ Երեւան է ժամանել՝ ԵՊՀ-ում սովորելու, նաեւ ոճաբան է աշխատել հայկական հեռուստատեսությունում:

Վերջերս NEWS.am STYLE-ին տված հարցազրույցում ոճաբան Գարի Մադաթյանը հայտնել էր, որ ամուսնացել է Spice Girls խմբի նախկին մենակատար Մել Բիի հետ։ 

Հիշեցնենք, որ Երեւանի հիմնադրման 2799-ամյակի կապակցությամբ Մել Բին գրել էր.

«Ծնունդդ շնորհավոր, Երեւան: Չեմ համբերում, թե երբ եմ այցելելու»:

Մելանի Բին նշել է նաեւ, որ հայկական զարդ է կրում.

«Սիրում եմ իմ ականջօղերը: Շնորհակալ եմ Սիրուշոյին»,- լուսանկարը մակագրել է երգչուհին՝ ակնարկելով, որ իր ականջօղերը Սիրուշոյի «Պռեգոմեշ» հավաքածուից են:

Ջեյ Լո - Ալեքս Ռոդրիգես

Այս զույգը չափից արագ է մտերմացել։ Երգչուհին ու նախկին բեյսբոլիստն արդեն ընտանիքներով են մտերիմ։ Այս տարի սկսված սիրային հարաբերություններն այնքան բուռն են զարգանում, որ շատերն արդեն խոսում են զույգի հարսանիքի մասին։ Նրանք Երախտագիտության օրը նշել են երեխաների հետ։


«Մեր հարաբերությունները իդեալական են։ Ես թերեւս առաջին անգամ եմ նման բան ասում։ Ես ունեցել եմ սիրով ու արկածներով լի հարաբերություններ, սակայն հիմա ես ու զուգընկերս լրացնում ենք միմյանց, եւ սա իսկական, մաքուր սեր է, երբ ուզում ես աջակցել ու երջանկացնել քո սիրելիին։

Հիմա ես ամբողջովին հասկանում եմ ինքս ինձ»,- ոգեւորված պատմել է դերասանուհին։


Ավելի վաղ Լոպեսը ամուսնացած է եղել երաժիշտ Մարկ Էնթոնիի հետ, որից նա ունի երկու երեխա՝ Մաքսն ու Էմման։ Ռոդրիգեսն էլ իր հերթին բաժանվել է նախկին կնոջից 2008-ին եւ նրանից ունի երկու դուստր՝ Նատաշան ու Էլլան։

Հոլի Բերի եւ Ալեքս


51-ամյա Հոլլի Բերին սկսել է հանդիպել 35-ամյա Ալեքս Դա Կիդի հետ։ Բրիտանացի պրոդյուսերը (իսկական անունը Ալեքսանդր Գրանտ) հայտնի է Ռիհանայի, Էմինեմի, Նիքի Մինաժի հետ իր համագործակցությամբ։ Աստղերի սիրային կապն արդեն մի քանի ամիս շարունակվում է։ Ավելի վաղ նրանք այցելել էին նորաձեւ ռեստորաններ, բայց Բերին նոր է հաստատել, որ Ալեքսն իր համար ավելին է, քան պարզապես ընկերը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել