Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ծնվել է հայտնի երգահան, երգիչ, հասարակական գործիչ Ռուբեն Հախվերդյանը: Հայաստանում հեղինակային երգի ամենավառ ու սիրված ներկայացուցիչն այսօր դարձավ 67 տարեկան:
Հախվերդյանը ծնվել է 1950 թվականին՝ հայտնի լեզվաբան, թատերագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լեւոն Հախվերդյանի եւ բանասեր, թատերագետ, թարգմանիչ Սոնա Այունցի ընտանիքում։
1969-1974 թվականներին սովորել եւ ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1968-1989 թվականներին աշխատել է հայկական հեռուստատեսությունում, սկզբում որպես ռեժիսորի օգնական, ապա՝ ռեժիսոր։ Հայտնի է իր «Հիսունից հետո», «Մեր սիրո աշունը», «Երեւանի գիշերներում», «Ծեր գնչուն» եւ այլ հեղինակային հիթերով:
Նրա ծննդյան կապակցությամբ NEWS.am STYLE-ը ներկայացնում է մի քիչ կամակոր, մի քիչ՝ փնթփնթան, բայց անչափ տաղանդավոր, մեր բոլորի սիրելի Ռուբեն Հախվերդյանի մտքերը.
«Ես կարող եմ օրը 10-20 երգ գրել, սակայն դրանք երկար չեն ապրի: Մեծ դժվարությամբ են ստեղծվում երգերը, որոնք ունեն ոչ միայն երաժշտական, այլեւ բանաստեղծական արժեք»:
«Ես գիտեմ, որ դուք շատ եք սիրում «Մեր սիրո աշունը», բայց դա այն երգն է, որը ես չեմ սիրում»։
«Ես ոչ թե հին եմ, այլ հինավուրց, բայց իմ ջահելության գաղտնիքը գինին է։ Օրական մեկ գավաթ գինի խմեք։ Նաեւ այն է, որ ինչ անում ես, պետք է հոգով ու սրտով անես, այլապես՝ ոչ մի բան չի ստացվի»:
«Ժողովուրդը երբեք չի հաղթում, միշտ հաղթում են սրիկաները, բայց այդ հաղթանակը նրանց պարտությունն է»:

«Մեր հասարակությունը բաժանված է երկու մասի. մեծամասնություն՝ աղքատ, եւ փոքրամասնություն՝ շատ հարուստ»:
«Ես արդեն 20 տարեկան չեմ, ես արդեն 60 տարեկան եմ, եւ թոռներս մեկ-մեկ գլխիս խփում են»։
«Ես, օրինակ, երբեմն ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ կուզենայի Ավստրալիայում ապրել ու թութակներին նայել գույնզգույն»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:23, 6 հոկտեմբերի
Գնված 30 դոլարով, վաճառված 1.3 միլիոն դոլարով. մոռացված նկարը դարձել է աճուրդի սենսացիա13:38, 6 հոկտեմբերի
Եթե Երևանի պատմության թանգարանը ապագայում չարժանանա սեփական շքեղ շինության, թող սա լինի գոնե վերջին հանգրվանը13:22, 6 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է «սիրո» դդումները. Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն անմահացել են Հելոուինի համար12:50, 6 հոկտեմբերի
Նոր կադրեր «Մոնթե» ֆիլմի նկարահանումից12:40, 6 հոկտեմբերի
Դակոտա Ջոնսոնը վերածվել է համարձակ Playboy Bunny-ի. կորսետ, գուլպաներ և ծխախոտ՝ գայթակղիչ նոր կերպարով12:17, 6 հոկտեմբերի
Պաուլինա Պորիզկովան ցուցադրել է իր «սուպերմոդելային փորիկը» առանց ֆիլտրերի և պատասխանել քննադատներին11:48, 6 հոկտեմբերի

11:20, 6 հոկտեմբերի
Թագից մինչև ռինգ. նախկին «Միսս Գերմանիան» պոդիումը փոխարինել է պրոֆեսիոնալ բռնցքամարտով10:55, 6 հոկտեմբերի
Իվանկա Թրամփը և Ջարեդ Քուշները վերջապես հայտնվել են Մայամիի ամենափակ ակումբում, մինչդեռ Ջեֆ Բեզոսը դեռ սպասում է իր հերթին10:27, 6 հոկտեմբերի
Լորեն Սանչեսի աչքը Սպիտակ տան վրա է. Ջեֆ Բեզոսի կինը երազում է դառնալ Միացյալ Նահանգների առաջին տիկին09:00, 6 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 հոկտեմբերի
Աշխարհի վերջի մասին իր մարգարեությամբ մարդկանց վախեցնող քահանան ասում է, որ Համբարձումը տեղի կունենա մի քանի օրից