MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Exclusive. «Մերժվածը» սերիալի Վանշն ու Իչան՝ կրկին միասին․ Ռոհիտ Խուրանան մանրամասներ է պատմում

21:01, 5 դեկտեմբերի

«Մերժվածը» սերիալի հայտնի դերասաններ Ռոհիտ Խուրանան եւ Թինա Դատան, որոնք սերիալում մարմնավորում են Վանշին եւ Իչային, այս շրջանում կրկին հանդես են գալիս միասին։ NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում Ռոհիտը պատմել է Թինայի հետ կրկին աշխատելու մասին․

«Հեռուստասերիալը կոչվում է Karamphal Data Shani։ Ես մարմնավորում եմ հնդկական միֆոլոգիական մի հերոսի՝  Շանիին։ Արդեն մեկ տարի է՝ սերիալը հեռարձակվում է եթերով, սակայն ես վերջերս եմ միացել նկարահանումներին, քանի որ մարմնավորում եմ Շանիի հասուն կերպարը։

Սցենարը հիմնված է միֆային պատմության վրա։ Շանին այնպիսի կերպար է, որին ամբողջ երկրում երկրպագում են։ Թարգմանաբար նրա անունը նշանակում է Սատուրն, այսինքն՝ նա Սատուրն մոլորակի տիրակալն է»,-ասում է Ռոհիտը՝ հավելելով․

«Սերիալում ինձ հետ նկարահանվում է նաեւ Թինան։ Ինձ համար միշտ հաճելի է նրա հետ աշխատելը։ Մեզ հեռուստադիտողը միասին տեսել է նաեւ «Մերժվածը» սերիալում եւ սիրել մեր խաղը։ Հուսով եմ՝ մեզ միասին կսիրեն նաեւ այս ֆիլմում։ Նրա հերոսուհին Դամինին է՝ Շանիի կինը»։

Բացի Ռոհիտից եւ Թինայից՝  սերիալում նկարահանվում են նաեւ այլ անվանի դերասաններ, որոնց անունները ծանոթ կլինեն բոլիվուդյան ֆիլմերի սիրահարներին․ «Նրանք բավականին հայտնի են Հնդկաստանում, նրանց թվում են, օրինակ, Սալիլ Անկոլան, Ջուհի Պարամարը, Գուֆի Պայնտալը, Սուդա Չանդրանը եւ այլք։ Նրանցից շատերը վետերաններ  են, որոնք այս ինդուստրիայում են արդեն 30 տարի»։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ռոհիտ Խուրանայի Instagram-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել