Մի զարմացեք, նրանցից իրոք փոխառելու բաներ կան։ Մենք սիրում ենք մեզ սեքսում վարպետ համարել, բայց իրականում կան բաներ, որոնք կարելի է սովորել պոռնոաստղերից։ Ահա թե որոնք են դրանք՝ ըստ Ivona կայքի․
Սեքս ոչ անկողնում
Փորձեք բազմազան դարձնել Ձեր սեքսն ու ամուսնական անկողնուց այն տեղափոխել որեւէ արտասովոր վայր։ Տեսեք, թե ինչպես են դա անում պոռնոաստղերը։ Նրանք սեքսով են զբաղվում հատակի վրա, աստիճանների վրա, այնպիսի վայրերում, որոնք սեքսի համար կարող են անպիտան թվալ։ Ուսումնասիրեք Ձեր բնակարանը ու գտեք հարմար հարթակ։ Բայց հիշեք՝ այդ վայրը պետք է նաև անվտանգ լինի։ Սահող սեղանները, ճոճվող աթոռներն ու ծակծկող գորգերը ամենեւին էլ հարմար չեն սիրո գիշերվա համար։ Իսկ ահա փափուկ ու մեծ բազկաթոռը շատ հարմար է մասշտաբային մանեւրների համար։
Գեղեցիկ սպիտակեղեն
Դուք թեկուզ մի պոռնոֆիլմ տեսե՞լ եք, որտեղ սեքսով զբաղվեն մաշված սպիտակեղենի վրա։ Գեղեցիկ սպիտակեղենը կարող է հրաշքներ գործել։ Նախ՝ տրամադրություն է ստեղծում, եւ հետո՝ շարժվելն է հեշտանում։ Կարող եք ընտրել մետաքս։ Այն գեղեցիկ է ու էլեկտրականացնում է մարմնի մազերը, ստեղծելով լրացուցիչ գրգռող էֆեկտ։ Գույնը նույնպես նշանակություն ունի, եթե ուզում եք ավելի գրավիչ դառնալ Ձեր սիրելի տղամարդու համար։ Եթե բաց գույնի մաշկ ունեք՝ կոնտրաստային գույներ ընտրեք։ Ձեր մաշկը բավականաչափ թո՞ւխ է։ Ուրեմն ընտրեք բաց երանգների սպիտակեղեն;
Ձայները
Պարտադիր չէ, որ պոռնո ժանրին համապատասխան հնչյուններ արձակեք, բայց եւ պարտիզանի պես լռել նույնպես պետք չէ։ Տղամարդը պետք է հասկանա, որ իր արածը ձեզ բավականություն է պատճառում։ Իսկ եթե չի պատճառում՝ ուրեմն առավել եւս լռել պետք չէ։
Բնականաբար, ամեն ինչում պոռնոաստղերին նմանակել պետք չէ։ Օրինակ՝ նրանք երբեք կադրում չեն գործածում պահպանակներ։ Մինչդեռ սերը սեր, իսկ առողջությունն ամենից կարեւոր է։ Նաեւ պոռնոյում հազվադեպ են համբուրվում, և սեքսն ասես մեխանիկական պրոցես է թվում։ Իսկ մենք ձեզ մաղթում ենք անկեղծ սեր ամեն ինչում՝ այդ թվում սեքսում։
Աղբյուր՝Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար