Քիմ Քարդաշյանի եւ Քրիս Համֆրիսի բազմամիլիոն արժողությամբ ամուսնությունն անհաջող ավարտ ունեցավ։ Իր երկրորդ ամուսնական փորձի համար Քիմն ավելի համեստ գումար է նախատեսում՝ 20 մլն դոլար։ Այդ մասին գրում է London Evening Standard-ը։ Ռեալիթի-շոուի աստղն արդեն բանակցում է հարսանիքի կազմակերպիչների հետ։ Քիմը կամուսնանա իր վերջին զուգընկերոջ՝ Կանյե Ուեսթի հետ, հենց որ ինքն ու Համֆրիսը պաշտոնապես ամուսնալուծվեն։ Զույգն արդեն 8 ամիս հանդիպում է եւ վերջերս է վերադարձել Քիմի ծննդյան առթիվ կազմակերված հռոմեական եւ փարիզյան փոթորկային ճամփորդությունից։
Աղբյուրը «OK! Magazine»-ին պատմել է, որ Քիմը երազում է Յումի Կացուրայի ստեղծած հարսանեկան զգեստի մասին՝ զարդարված իսկական մարգարիտներով ու սպիտակ ադամանդներով, եւ որն արժե 8,5 մլն դոլար։ Ասում են նաեւ, որ Քարդաշյանը ցանկություն է հայտնել, որ այդ յուրահատուկ օրն իրենց համար երգեն կամ Բեյոնսեն կամ՝ Սելին Դիոնը։
Քիմը նախկինում խոստացել էր, որ իր հաջորդ հարսանիքը շատ խիստ կտարբերվի առաջինից։ «Ես միշտ էլ երազել եմ մեծ հարսանիքի մասին, - ասել է նա։ - Բայց հաջորդ հարսանիքս ուզում եմ անել կղզու վրա, միայն իմ ընկերների ու ընտանիքի մասնակցությամբ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:30, 2 նոյեմբերի

11:15, 2 նոյեմբերի
Ռեժիսոր Մայքլ Մանը հրաձգարանում պատահաբար կրակել է իր ոտքին10:30, 2 նոյեմբերի
Ինչպե՞ս Մոնթե Մելքոնյանի այրին՝ Սեդա Գասպարյան-Մելքոնյանը, համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին10:15, 2 նոյեմբերի
Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները09:00, 2 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 1 նոյեմբերի
Սամվել Թադևոսյանը հպարտանալու առիթ է տալիս, Սիլվա Հակոբյանի անակնկալը՝ դստեր մասնակցությամբ, Զիրոյանի նոր երգի շուրջ ստեղծված ինտրիգը. Instagram18:30, 1 նոյեմբերի
«Քլեյֆեյս» ֆիլմը․ ի՞նչ կլիներ, եթե կոմիքսը վերածվեր body horror ժանրի ֆիլմի15:35, 1 նոյեմբերի
Հայկական ոճ․ հայկական նորաձևության խառնաշփոթը՝ ֆրանսիական շեշտադրմամբ14:25, 1 նոյեմբերի
Գրքերի ընտրանի՝ սատանային հոգին վաճառածների մասին12:30, 1 նոյեմբերի
NANxME. Նանուլի ոճային անակնկալը՝ երկրպագուներին (VIDEO)10:30, 1 նոյեմբերի

09:00, 1 նոյեմբերի
Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները