«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Մեգան Մարքլի բոլոր տղամարդիկ՝ մինչ արքայազն Հարին

17:06, 12 դեկտեմբերի

Արքայազն Հարին ու Մեգան Մարքլն առաջվա պես շարունակում են մնալ բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում։ Հիմա տաբլոիդները սկսել են ուսումնասիրել ամերիկացի 36-ամյա դերասանուհու անձնական կյանքը՝ մինչեւ արքայազն Հարիին հանդիպելը։

2004-ին դեռ անհայտ դերասանուհի Մեգան Մարքլը հանդիպել է բավականին հայտնի կինոռեժիսոր Թրեւոր Էնգելսոնին։

Կողքից նրանց հարաբերությունները կատարյալ էին թվում, բայց Թրեւորը միայն 2011-ին է ամուսնության առաջարկություն արել Մեգանին։ Իսկ 2 տարի անց նրանց համատեղ կյանքն ավարտվել է։ Ապահարզանի պաշտոնական պատճառը «անուղղելի տարաձայնություններն» էին։ Հիմա մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ հավակնոտ Մեգանն իր ամուսնու շնորհիվ է կարիերայում լավ մեկնարկի հնարավորություն ստացել ու, հասնելով իր նպատակին, լքել է նրան՝ ապահարզանից հետո վաստակելով պատկառելի կարողություն։ Միայն արքայազն Հարիի հետ հարաբերություններից հետո է Մեգանը հրաժարվել այդ «ալիմենտներից»։

2016-ի նոյեմբերին՝ Եղիսաբեթ 2-րդի թոռան հետ սիրային հարաբերությունների պաշտոնական հաստատումից որոշ ժամանակ առաջ, երբ լրատվամիջոցներում սկանդալ էր բորբոքվել, դերասանուհին նախկին ամուսնուն հայտնել է, որ այլեւս նրա ֆինանսական օժանդակության կարիքը չունի։

Որպես ապահարզանի եւս մեկ պատճառ նշում են Մարքլի դավաճանությունը։ Ի դեպ, հիմա Մարքլի նախկին ամուսինը մտադիր է կատակերգական սերիալ նկարահանել իր նախկին կնոջ մասին՝ հայտնելով, որ եկել է ժամանակը, որ ինքն էլ դիվիդենտներ ստանա այդ ամբողջ պատմությունից։

Էնգելսոնից բաժանվելուց հետո Մարքլը սկսել է հանդիպել Ռորի Մաքիլռոյի՝ սուպերպոպուլյար իռլանդացի գոլֆ խաղացողի հետ, որն մենաբարձր վճարվող հանրահայտ երիտասարդներից է համարվում։

Բայց Մեգանը նրանից էլ է բաժանվել՝ ընտրելով աստղային շեֆ խոհարար Քորի Վիտիելլոյին, որին անվանում են կանադացի Գորդոն Ռամզի։ Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով դերասանուհու ընկերներին, վստահեցնում են, որ դրանք Մեգանի միակ հարաբերություններն էին, որոնք նման էին իսկական սիրո։

Ի դեպ, Վիտիելլոն ու Մարքլը ստիպված էին բաժանվել հենց արքայազն Հարիի պատճառով։

 

Նյութը ՝ Elle


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել