VARDA-ն, որի էրոտիկ պարի մասին մենք այսօր արդեն գրել ենք, որոշել է իր բաժանորդներին ու երկրպագուներին պատմել, թե ինչպես է իր լողազգեստները փոխանցել Քիմ Քարդաշյանին, երբ նա Հայաստանում էր գտնվում։ Պարուհին իր Instagram-ում հրապարակել է երկար գրառում, որտեղ պատմել է, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել․
«Ժամանելով հյուրանոց, որտեղ իջեւանում էր հանրահայտ ընտանիքը, ես հարյուր անգամ ինքս ինձ հանդիմանեցի, որ այդպես էլ չեմ սովորել անգլերեն։ Մարդկանց ամբոխը, որը հյուրանոցի դռների մոտ էր կանգնած, տեսնելով ու ճանաչելով ինձ, սկսեց բղավել անունս, իսկ մի տատիկ էլ սկսեց գրկել ինձ՝ կարծելով, թե ես եմ Քիմը։ Մի խոսքով, ես հասա հյուրանոցի ընդունարան ու, չսպասելով անձնական հանդիպման, փոխանցեցի նվերներով տուփը, որոնց վրա ամրացված էր նկարազարդ բացիկ։ Հենց դա էլ հետագայում գրավել է քույրերից մեկի ուշադրությունը։
Մանկուց իմանալով այն ասացվածքը, որ ամենասարսափելին սպասելն է, ես որոշեցի ոչնչի չսպասել ու պարզապես գնացի ընկերներիս հետ հանդիպման։ Հաջորդ օրը հեռախոսազանգ ստացա, ու ինձ հայտնեցին, որ քույրերը հիացած են իմ լողազգեստներով ու էլի են ուզում։ Չգիտեի՝ ինչ պատասխանեի, քանի որ ոչ մի հավելյալ լողազգեստ չունեի, քանի որ դրանք նախնական պատվերով են պատրաստվում, բացի դրանից՝ քույրերի համար ոչ ստանդարտ չափսի լողազգեստ էր պետք։ Չեմ սիրում այն մարդկանց, որոնք միանգամից «ոչ» են ասում, դրա համար էլ ճշտեցի, թե քանի օր է մնացել մինչեւ նրանց մեկնելը։ Իմանալով, որ ընդամենը մեկ օր ժամանակ ունեմ, ես առանց մի վայրկյան կորցնելու՝ գործի անցա։ Արդեն ժամը 16։00 էր, ես զանգահարեցի Մոսկվա՝ իմ հրաշագործ դերձակներին ու ասացի, որ մեր լողազգեստները դուր են եկել ու պետք է մեկ գիշերում եւս 4 լողազգեստ կարել։
Բոլորը գիշերը մնացել էին արտադրամասում՝ աշխատելու, մայրիկս էլ օգնում էր նրանց։ Իսկ ես այդ ընթացքում փնտրում էի մեկին, ով Մոսկվայից Երեւան կհասցներ այդ լողազգեստները։ Զանգահարեցի ընկերուհուս ու հարցրեցի՝ «Երեւանում եղե՞լ ես»։ «Ոչ»,- պատասխանեց նա։ «Չե՞ս ուզում վաղը Երեւան գալ։ Բայց պիտի խնդրեմ, որ քեզ հետ մի մի քանի տուփ բերես, միայն թե խնդրում եմ դրանք չհանձնես որպես բեռ»։ Հաջորդ օրը ժամը 16։00-ին լողազգեստները Երեւանում էին»,- գրել է VARDA-ն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին