Սիլվեստր Ստալոնեն յուրօրինակ նվեր է արել ինքն իրեն Սուրբ ծննդյան կապակցությամբ։ 71-ամյա դերասանը ձեռք է բերել «Ռոկկի» արձանիկը 400 հազար դոլարով։
Արձանիկի բնօրինակը գտնվում է Ֆիլադելֆիայում, Արվեստի թանգարանի շենքի առաջ, սակայն կա նաև մեկ այլ արձանիկ, որը մինչև վերջերս ցուցադրված էր Սան Դիեգոյի թանգարանում։ Այդ թանգարանը ամռանը փակել են, իսկ արձանիկը աճուրդի են դրել։
Այն 400 հազար դոլարով ձեռք է բերել անհայտ գնորդ Լոս Անջելեսից (փորձեք կռահել, թե ով), հայտնում է TMZ-ը։
Սլայը ինքն է հայտնել այդ մասին, չնայած անուղղակիորեն, հրապարակելով սուրբծննդյան լուսանկար իր Instagram-ում։ Սուրբ ծնունդին Ստալոնեին հյուր էր եկել Առնոլդ Շվարցենեգերը, ու երկու դերասանները միասին լուսանկարվել են «Ռոկկի» արձանիկի ֆոնին։
«Տեսեք, թե ով է եկել։ Առնոլդը միշտ իր շուրջ դրական էներգետիկա է ստեղծում»,- մակագրել է լուսանկարը Սլայը։
Ի դեպ, արձանիկը պատրաստվել էր 1982-ին «Ռոկկի 3» ֆիլմի համար, հեղինակն այն նույն քանդակագործն էր, որը բնօրինակն էր պատրաստել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի