Ըստ երևույթին այս տարեվերջին մենք Քարդաշյան- Ջեներ գերդաստանի հետ կապված հերթական սկանդալին ենք ականատես դառնալու։ Այս անգամ սկանդալի կենտրոնում Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին է՝ Բլեք Չայնան։
Բլեք Չայնան Ռոբ Քարդաշյանից բաժանվելուց հետո հայտնել է, որ Ռոբ Քարդաշյանի հետ իր ռեալիթի շոուն փակվել է Քարդաշյան-Ջեներ գերդաստանի միջամտությունների պատճառով։ 29-ամյա սթրիփթիզի պարուհին դատի է տվել Քիմ Քարդաշյանին ու Քրիս Ջեներին ՝ հայտնելով, որ Քիմը հատուկ է այնպես արել, որ Rob$Chyna շոուն ձախողվի E! ալիքում, որը սերտ համագործակցում է Քարդաշյան գերդաստանի հետ։Քիմը որոշել է պատասխան հայց ներկայացնել Չայնայի դեմ, հայուհու փաստաբանները հայտնում են, որ Բլեքի մեղադրանքները անհիմն են, աղջիկը պարզապես ուզում է փող վաստակել։ Քիմի իրավաբանները հավաստիացնում են, որ շոուն չեղարկվել է այն պատճառով, որ Չայնան մինչ այդ դատի էր տվել Ռոբին ու դատարանի միջոցով հասել օրդերի, որը Ռոբին թույլ չի տալիս մոտենալ նրան։ Քանի որ Ռոբը չի կարող նրան մոտենալ, այդ շոուի նկարահանումները ըստ էության անհնար են դարձել։ Ի դեպ, Չայնան ավելի ուշ հետ է կանչել Ռոբի դեմ իր բոլոր մեղադրանքները, և Ռոբը հիմա աղջկան ամսական 20 հազար դոլարի ալիմենտ է վճարում։ Քիմի փաստաբանները նաև նշում են, որ Քիմը Չայնայի մեղադրանքները հիմարություն է անվանել, նաև հիշեցրել նրան ու նրա փաստաբաններին, որ Չայնան մի քանի անգամ երեխային մենակ էր թողել տանը ու երեկույթներ հաճախել։
Բացի դրանից Քիմը հավելել է, որ Չայնան այնպիսի մարդ չէ, որին կարելի է որևէ լուրջ բան վստահել։
Չայնան, ինչպես գրում է TMZ-ը, պատասխանել է Քիմին, հայտնելով, որ հայուհին երեսպաշտություն է անում ու խախտում է (չգիտես ինչու) կանանց իրավունքները։ Բլեքը հայտնում է, որ ենթարկվել է ընտանեկան բռնության Ռոբի կողմից ու ստիպված է եղել դատավճռով արգելել նրան մոտենալ իրեն։ Աղջիկը նշում է, որ իրեն աշխատանքից զրկելը անարդար էր։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից