You & I/«Դու եւ ես»՝ այսպես է կոչվում Հասմիկ Շիրոյանի երգը, որով երգչուհին մասնակցելու է «Դեպի Եվրատեսիլ» նախագծին: Հասմիկի երգը հեղինակել են համաշխարհային ճանաչում ունեցող երգահաններ, որոնք աշխատել են մի շարք աստղերի հետ, որոնց թվում են՝ Ջեյմս Արթուրը, Քելի Քլարքսոնը, Դեմի Լովատոն, Սիգալան, Քայլի Մինոգը եւ այլք:
Թե ինչի մասին է իր մրցութային երգն ու ինչպիսի ելույթ է սպասում հեռուստադիտողին, Հասմիկը պատմել է NEWS.am STYLE-ին:
«You & I երգն ամբողջությամբ անգլերենով է: Հեղինակները ցանկացել են գրել մի դրական ստեղծագործություն, որը հոգեհարազատ կլինի բոլոր ունկնդիրներին: Այն կենտրոնացած է այնպիսի հարաբերությունների վրա, որտեղ ամեն ինչ հնարավոր է: Այնտեղ շեշտադրվում է սիրո կարեւորությունը»,-նշում է երգչուհին՝ հավելելով.

«Ինձ համար մեծագույն պատիվ է այն փաստը, որ երգի ստեղծման համար համագործակցել եմ աշխարհին հայտնի երեք տաղանդավոր հեղինակների՝ Marli-ի, Neil-ի եւ Haj-ի հետ: Նրանք նախկինում համագործակցել են այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ջեյմս Արթուրը, Քելի Քլարքսոնը, Դեմի Լովատոն, Սիգալան, Քայլի Մինոգը... Մեր թիմային բանակցություններից եւ քննարկումներից հետո հասկացանք, որ այս երգը կարող է Հայաստանին հասցնել երաժշտական նոր մակարդակի: Կարծում եմ՝ իմ կողքին հրաշալի թիմ է ձեւավորվել, եւ մենք եվրատեսիլյան պատմության մեջ նոր էջ կարող ենք բացել Հայաստանի համար»:
Հասմիկի խոսքով՝ արդեն մտածել են, թե ինչ համար են ներկայացնելու «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում.

«Հիմնական միտքն արդեն կա: Աշխատում եմ աշխարհահռչակ բեմադրիչի հետ, որի անունը դեռ գաղտնի կպահեմ: Միասին փորձելու ենք իրականացնել հետաքրիր, էմոցիոնալ, պայթյունավտանգ համար, բայց առանց պայթյունի»,-կատակում է նա:
Երգչուհուց հետաքրքրվեցինք նաեւ, թե մրցույթի մասնակիցներից ում է համարում իր գլխավոր մրցակիցը.
«Այս տարվա միցույթի ֆորմատը տարբերվում է անցյալ տարվանից: Կարծում եմ՝ որպես արտիստ բոլորն էլ ունեն հավասար շանսեր, ամեն բան կախված է երգից: Քանի որ ոչ մեկի երգը չեմ լսել, չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ շատ տաղանդավոր արտիստներ են մասնակցում: Մրցակցությունը թեժ է լինելու, բայց անելու եմ ամեն բան հաղթանակի համար»,-եզրափակեց երգչուհին:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 29 սեպտեմբերի
Փարթամ և սադրիչ. Meta-ի AI թալիսմանը անսպասելիորեն դարձել է հանրության ցանկության առարկա22:32, 29 սեպտեմբերի
360 միլիոն դոլար` վեց ամսվա ընթացքում. Amouage օծանելիքի տունը աննախադեպ աճ է գրանցել21:19, 29 սեպտեմբերի
Միլիարդատերը, Էրդողանը և ազդեցիկ ընտանիքների կանայք. Թրամփի նախկին փաստաբանի նոր ամուսնու գաղտնիքները21:03, 29 սեպտեմբերի
Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել20:24, 29 սեպտեմբերի
Կալիֆոռնիացի 85 միլիարդատեր ընդգրկվել է մոլորակի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում19:35, 29 սեպտեմբերի
81-ամյա միլիարդատերը, որը ժառանգներ չունի, որոշել է իր կարողությունը թողնել ուրվական քաղաքին16:40, 29 սեպտեմբերի
«Մեզ ստիպում են լռել և անհետանալ». 61-ամյա Պաուլինա Պորիզկովան խոսել է տարիքային խտրականության դեմ16:19, 29 սեպտեմբերի
Loro Piana-ն կենտրոնացել է ֆունկցիոնալության վրա. շքեղություն, որը գործում է15:36, 29 սեպտեմբերի
Բրեդ Փիթի երրորդ երեխան հրաժարվել է իր ազգանունից15:18, 29 սեպտեմբերի
Վլադիմիր Կլիչկոն տագնապ է հնչեցրել Հեյդեն Պանետիերից իր դստեր ժառանգության վերաբերյալ. «Անծանոթները կարող են ամեն ինչ վերցնել»14:37, 29 սեպտեմբերի
Էմիլի Ռատակովսկին խելքահան է արել երկրպագուներին իր էքսրեմալ կտրվածքներով. նրա զգեստը բացահայտում էր գրեթե ամեն ինչ14:16, 29 սեպտեմբերի
