Գողերի թիրախում է հայտնվել հերթական աստղը։ Վերջերս աստղերը հաճախ են կողոպուտի ենթարկվում. դեկտեմբերի վերջին հանցագործները կողոպտել են հանրահայտ ամերիկացի դերասանուհի Քայլ Ռիչարդսի տունը («Տափաստանների փոքրիկ տնակը», «Շտապ օգնություն», «Բեւերլի Հիլզի իսկական տնային տնտեսուհիները»)՝ իրենց հետ տանելով մեկ միլիոն դոլարի զարդեր։
Ամերիկյան սերիալների («Բաֆֆի», «Միայնակ սրտեր», «Զոի Հարթը՝ հարավային նահանգից», «Տելեպորտը») աստղ Ռեյչել Բիլսոնին նույնպես կողոպտել են։ Մինչ 36-ամյա դերասանուհին իր դստեր՝ Բրայան Ռոուզի հետ դրսում էր՝ գողերը ներխուժել էին նրանց՝ Փասադենայում գտնվող տուն: Դերասանուհին ընդամենը չորս ժամ էր բացակայել տնից, այդ ընթացքում գողերը մտել էին նրա տուն պատուհանից ու հասցրել գողանալ 50 000 դոլար արժողության զարդեր։
Նույն ձեռագրով է թալանվել նաև «Համակրելի սուտասանները» հանրահայտ սերիալի աստղ Լյուսի Հեյլի տունը Սան Ֆերնանդոյում։
28-ամյա դերասանուհին այդ ժամանակ տանը չի եղել։ Գողերը կոտրել են պատուհանը, մտել տուն ու գողացել թանկարժեք իրեր, որոնք այս պահին 15 000 դոլար են գնահատվում, բայց այդ թիվը կարող է փոխվել հետաքննության ընթացքում, քանի որ դեռ պարզ չէ, թե ինչ քանակության զարդեր են գողացվել։
TMZ-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը հայտնել է, որ ազդանշանային համակարգը միացված է եղել, բայց չի աշխատել։ Ոստիկանները վստահ են, որ գողերը, որոնք արդեն մեկ տարի է՝ տներ են թալանում այդ թաղամասում, պրոֆեսիոնալներ են։ Սակայն ոստիկանությունը նաև հավաստիացնում է, որ հանցագործները ոչ թե աստղերի տները թալանելու նպատակ ունեն, այլ պարզապես նրանց ուշադրությունը գրավում են գեղեցիկ տները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր