«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Համակրելի սուտասանները» սերիալի աստղի տունը թալանել են՝ գողանալով բոլոր զարդերը

11:42, 10 հունվարի

Գողերի թիրախում է հայտնվել հերթական աստղը։ Վերջերս աստղերը հաճախ են կողոպուտի ենթարկվում. դեկտեմբերի վերջին հանցագործները կողոպտել են հանրահայտ ամերիկացի դերասանուհի Քայլ Ռիչարդսի տունը («Տափաստանների փոքրիկ տնակը», «Շտապ օգնություն», «Բեւերլի Հիլզի իսկական տնային տնտեսուհիները»)՝ իրենց հետ տանելով մեկ միլիոն դոլարի զարդեր։

Ամերիկյան սերիալների («Բաֆֆի», «Միայնակ սրտեր», «Զոի Հարթը՝ հարավային նահանգից», «Տելեպորտը») աստղ Ռեյչել Բիլսոնին նույնպես կողոպտել են։ Մինչ 36-ամյա դերասանուհին իր դստեր՝ Բրայան Ռոուզի հետ դրսում էր՝ գողերը ներխուժել էին նրանց՝ Փասադենայում գտնվող տուն: Դերասանուհին ընդամենը չորս ժամ էր բացակայել տնից, այդ ընթացքում գողերը մտել էին նրա տուն պատուհանից ու հասցրել գողանալ 50 000 դոլար արժողության զարդեր։

Նույն ձեռագրով է թալանվել նաև «Համակրելի սուտասանները» հանրահայտ սերիալի աստղ Լյուսի Հեյլի տունը Սան Ֆերնանդոյում։

28-ամյա դերասանուհին այդ ժամանակ տանը չի եղել։ Գողերը կոտրել են պատուհանը, մտել տուն ու գողացել թանկարժեք իրեր, որոնք այս պահին 15 000 դոլար են գնահատվում, բայց այդ թիվը կարող է փոխվել հետաքննության ընթացքում, քանի որ դեռ  պարզ չէ, թե ինչ քանակության զարդեր են գողացվել։

TMZ-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը հայտնել է, որ ազդանշանային համակարգը միացված է եղել, բայց չի աշխատել։ Ոստիկանները վստահ են, որ գողերը, որոնք արդեն մեկ տարի է՝ տներ են թալանում այդ թաղամասում, պրոֆեսիոնալներ են։ Սակայն ոստիկանությունը նաև հավաստիացնում է, որ հանցագործները ոչ թե աստղերի տները թալանելու նպատակ ունեն, այլ պարզապես նրանց ուշադրությունը գրավում են գեղեցիկ տները։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել