Խոյ
Միայն Խոյը կարող է պրպտել և բերել այն, ինչը ոչ ոքի չի հաջողվում, հատկապես եթե խթանող պատճառ կա։ Որքան էլ կյանքը հարվածի Խոյին, նրան կոտրել հնարավոր չէ։ Խոյն ունակ է դուրս գալ ցանկացած բարդ իրավիճակից։
Ցուլ
Ցուլը չի սիրում, երբ իրեն անհանգստացնում են, հատկապես մանր և անիմաստ հարցերով։ Ցուլերը սիրում են աշխատել և նրանց համար շատ կարևոր է իրենց աշխատանքի արդյունքը տեսնել։ Քանի որ Ցուլը կարողանում է հաշվարկել և վերլուծել , շատ պրակտիկ և խորամանկ է, ապա միշտ ձգտում է կրկնակի օգուտ ունենալ բոլոր հարցերում։
Երկվորյակներ
Իրենք էությամբ լավատեսներ են և ցանկացած անհաջողություն որպես փորձ և խթան են ակնկալում։ Երկվորյակները հետաքրքրասեր են, գնահատում են տպավորությունները և ձգտում են կյանքն ապրել այնպես, որպեսզի հետագայում լավ հիշողություններ ունենան։ Երկվորյակները հաջողակ են և կարող են բիզնեսի, առևտրային ցանկացած բանակցություններ վարել։
Խեցգետին
Խեցգետինների մեծամասնության համար տունն իրենց սրբավայրն է և հենց տանն իրենք կարող են իսկապես հանգստանալ և մտորել։ Զգույշ են, ուշադիր և դանդաղաշարժ։ Թվում է, թե նրանք անպաշտպան են, սակայն երբեմն գալիս է այն պահը, երբ նրանք կարող են ցավոտ խայթել։
Առյուծ
Ոչ մի Առյուծի չես կարող ստիպել ապրել լուռ և հանգիստ: Նրանց շուրջը միշտ խնջույք և տոն պետք է լինի։ Իրենք շատ քաջ ու համարձակ են և ատում են վախկոտներին։ Սիրում են, երբ իրենց հարգում, պաշտում եւ գնահատում են, սակայն երբեք չեն ընդունի իրենց հասցեին ուղղված քննադատությունը։
Կույս
Իրական Կույսը կյանք չունի առանց գործի և պատրաստ է աշխատել իր նպատակներին հասնելու համար։ Նրանք ամեն բան նկատում են, լավ հիշողություն ունեն ։ Մինչ ինչ-որ գործին անցնելը, կմտածեն և կվերլուծեն հարյուր անգամ։
Կշեռք
Կշեռքներից շատերը կարծում են, որ լավ է այնտեղ, որտեղ իրենք չկան, և այդ պատճառով անընդհատ ձգտում են ինչ-որ տեղ գնալ։ Կշեռքները տատանվող են և դժվարությամբ են որոշումներ կայացնում։ Գերադասում են խուսափել կոնֆլիկտից, որպեսզի այն չզարգանա, չէ՞ որ պատերազմն իրենց համար չէ։
Կարիճներ
Հիշաչար և վրեժխնդիր Կարիճները չեն հանդարտվի, մինչև իրենց հակառակորդը չապրի այն ցավը, որն իրենք են ունեցել։ Կարիճների վստահությունը թանկ հաճույք է․ եթե կորցնեք այն, երբեք հետ չեք ստանա։ Այս նշանի ներկայացուցիչները պերֆեկցիոնիստներ են՝ ամեն բան իդեալական են անում, և ֆատալիստներ են, որոնք հավատում են ճակատագրին։
Աղեղնավոր
Աղեղնավորների կյանքի ֆինանսական կողմը մեկ լի է, մեկ՝ դատարկ։ Իրենք բախտավոր են և ճարպիկ․ ինչ-որ անհայտ ուժ է օգնում նրանց հաջողության գագաթնակետին հասնելու։ Աղեղնավորներն իրենց ճշմարիտ են համարում, սակայն երբեմն հենց իրենք կարող են ստել․․․ հենց այնպես․․․
Այծեղջյուր
Այծեղջյուրները սովոր են ամեն բանի հասնել ինքնուրույն։ Իրենց համառությանն ու համբերատարությանը կարելի է նախանձել։ Պարտքով գումար տալ չեն սիրում և հենց այդ պատճառով հարգում են նրանց, ով ապրում է իրենց նման և ինքնուրույն վաստակում։
Ջրհոս
Ջրհոսներն ունակ են իջնել ցանկացած մարդու մակարդակի և ընդհանուր լեզու գտնել։ Իրենց շրջապատում կարելի է գտնել բացարձակապես տարբեր կարգավիճակի, սոցիալական շերտերի մարդկանց։ Երազկոտ Ջրհոսները պլաններ են նախագծում, սակայն չեն շտապում իրականացնել։ Գաղտնիք չէ, որ Ջրհոսները հիմարի տպավորություն են թողնում, բայց այնուամենայնիվ, իրենք շատ տաղանդավոր են և նույնիսկ հանճարեղ։
Ձկներ
Իրական Ձկները կրոնապաշտ են, խոնարհ և պատրաստ են զոհել իրենց։ Երբեմն ոչ պրակտիկ և թեթևամիտ Ձկները ապրում են ներկայով և չեն մտածում ապագայի մասին։ Ձկները երկչոտ չեն, սակայն իրենցից շատերին վախկոտությունն ամեն անգամ ստիպում է «մահի դուռը հասնել»։
Աղբյուրը ՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը