Միանգամից հինգ կանայք Ջեյմս Ֆրանկոյին մեղադրել են սեռական բռնություն գործադրելու մեջ: Նրանցից չորսը եղել են Ջեյմսի ստեղծած կինոդպրոցի ուսանողուհիները, և հենց այնտեղ ուսանելու ժամանակաշրջանում էլ, ըստ այդ կանանց, դերասանը նրանց հանդեպ ոտնձգություններ է թույլ տվել: Այս մասին տեղեկացնում է Los Angeles Times պարբերականը:
Զոհերից մեկը՝ դերասանուհի Վայոլետ Փելին, պնդում է, թե Ջեյմսը հետապնդել է իրեն, երբ ինքը դեռ 17 տարեկան էր:

«Ես կարծում էի, թե ինձ կինոյում նկարահանվելու համար ընտրել են իմ ձեռբերումների, աշխատասիրության շնորհիվ: Բայց ավելի ուշ հասկացա, որ դրա պատճառն ընդամենը իմ գայթակղիչ կուրծքն է»,- պատմել է Փելին:
Մյուս կանայք հավաստիացնում են, թե Ֆրանկոն կինոդպրոցում պարապմունքների և բաց տեսարանների նկարահանումների ժամանակ իրեն բավականին սանձարձակ է պահել:
Ֆրանկոն, ով, ի դեպ, սեռական բռնության դեմ Հոլիվուդում ձևավորված TimesUp շարժման մասնակից է, հերքում է իր դեմ բոլոր մեղադրանքները:
«Ես կարդացի Twitter-ում հրապարակված բոլոր մեղադրանքները, բայց հարկ չհամարեցի պատասխանել դրանց: Կարծում եմ, դրանք այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում, ես այդ ամենի մասին իմ կարծիքն ունեմ: Բայց ես հասկացա, որ այս ամբողջ պատմությունը հարկավոր է պարզել, խոսել այդ մասին»,- ասել է Ջեյմսը:

Հիշեցնենք, որ Ջեմսի դեմ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքերը սկսեցին հնչել անմիջապես այն բանից հետո, երբ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ նրան իր «Վիշտը ստեղծողը» ֆիլմի համար «Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ շնորհվեց:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 23 նոյեմբերի
Մայլի Սայրուսը իր հարսանեկան ֆոտոշարքից հազվագյուտ կադրեր է հրապարակել09:00, 23 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան