«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հինգ կին Ջեյմս Ֆրանկոյին մեղադրել է սեռական բռնության մեջ

00:25, 12 հունվարի

Միանգամից հինգ կանայք Ջեյմս Ֆրանկոյին մեղադրել են սեռական բռնություն գործադրելու մեջ: Նրանցից չորսը եղել են Ջեյմսի ստեղծած կինոդպրոցի ուսանողուհիները, և հենց այնտեղ ուսանելու ժամանակաշրջանում էլ, ըստ այդ կանանց, դերասանը նրանց հանդեպ ոտնձգություններ է թույլ տվել: Այս մասին տեղեկացնում է Los Angeles Times պարբերականը:

Զոհերից մեկը՝ դերասանուհի Վայոլետ Փելին, պնդում է, թե Ջեյմսը հետապնդել է իրեն, երբ ինքը դեռ 17 տարեկան էր:

«Ես կարծում էի, թե ինձ կինոյում նկարահանվելու համար ընտրել են իմ ձեռբերումների, աշխատասիրության շնորհիվ: Բայց ավելի ուշ հասկացա, որ դրա պատճառն ընդամենը իմ գայթակղիչ կուրծքն է»,- պատմել է Փելին:

Մյուս կանայք հավաստիացնում են, թե Ֆրանկոն կինոդպրոցում պարապմունքների և բաց տեսարանների նկարահանումների ժամանակ իրեն բավականին սանձարձակ է պահել:

Ֆրանկոն, ով, ի դեպ, սեռական բռնության դեմ Հոլիվուդում ձևավորված TimesUp շարժման մասնակից է, հերքում է իր դեմ բոլոր մեղադրանքները:

«Ես կարդացի Twitter-ում հրապարակված բոլոր մեղադրանքները, բայց հարկ չհամարեցի պատասխանել դրանց: Կարծում եմ, դրանք այնքան էլ իրականությանը  չեն համապատասխանում, ես այդ ամենի մասին իմ կարծիքն ունեմ: Բայց ես հասկացա, որ այս ամբողջ պատմությունը հարկավոր է պարզել, խոսել այդ մասին»,- ասել է Ջեյմսը:

Հիշեցնենք, որ Ջեմսի դեմ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքերը սկսեցին հնչել անմիջապես այն բանից հետո, երբ «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ նրան իր «Վիշտը ստեղծողը» ֆիլմի համար «Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ շնորհվեց: 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել