Մեգան Մարքլի և արքայազն Հարիի հարսանիքի օրը մոտենում է (մայիսի 19), և համացանցում ավելի շատ մանրամասներ են հայտնվում նախատեսվող և, թերևս, այս տարվա ամենասպասված միջոցառման մասին:
Արևմտյան մամուլի տեղեկացմամբ՝ արդեն հայտնի է, թե 36-ամյա Մարքլին ով կուղեկցի մինչև խորան և ովքեր այդ օրը կներկայանան որպես հարսնացուի ընկերուհիներ:
Ըստ ավանդույթի՝ հարսնացուին մինչև եկեղեցու խորան պետք է ուղեկցի հայրը կամ եղբայրը: Սակայն Մեգանն այդ առաքելության համար ընտրել է մորը՝ Դորիա Ռագլանդին: Թե ինչու է նա այդպիսի որոշում կայացրել՝ չի մանրամասնվում: Հավանաբար, պատճառն այն է, որ Մեգանի և հոր՝ Թոմաս Մարքլի հարաբերութունները բավականին լարված են: Անգամ հայտնի չէ՝ ընդհանրապես նա ներկա կլինի՞ հարսանեկան արարողությանը, թեև պաշտոնապես Մեգանի հորը նույնպես հրավեր է ուղարկվել:
Հարսնացուի ընկերուհիների հարցում ևս Մեգանը որոշել է խախտել բրիտանական արքայական ընտանիքի ավանդույթը: Արքայազնի ընտրյալը, ինչպես ենթադրում են արևմտյան աղբյուրները, հարսնացուի ընկերուհիների դերի համար հնարավոր է՝ հրավիրի կանադացի ոճաբան Ջեսիկա Մալրունիին, ում հետ մտերմությունը վեց տարվա վաղեմություն ունի, Լինդսի Ռոտին, ով Մեգանի լավագույն ընկերուհին է, իր գործընկերուհիներ Պրիյանկա Չոպրային և Յանինա Գավանկարին, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին և կամ փոքր արքայադուստր Շարլոտային՝ Հարիի զարմուհուն, բայց ոչ իր քրոջը, ինչպես որ ավանդույթն է պահանջում: Ինչպես բոլորին հայտնի է՝ Մեգանի և իր խորթ քրոջ՝ Սամանթա Գրանտի հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չեն:
Իսկ թե ում նախապատվությունը կտա արքայազնը խաչեղբոր դերի համար, հայտնի չէ: Ի դեպ, Reuters պարբերականը հաշվարկել է, թե Մեգան Մարքլի և արքայազն Հարիի հարսանիքը որքան գումարով կհարստացնի Մեծ Բրիտանիայի գանձարանը: Մոտավոր հաշվարկներով՝ այն կարժենա 680 մլն դոլար, որից 270 մլն-ը տուրիզմի ոլորտից կհավաքվի:
Աղբյուրը՝ Spletnik.ru
Լուսանկարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին