Երիկամի փոխպատվաստման վիրահատությունից անմիջապես հետո Սելենա Գոմեսը վերադարձավ կինոաշխարհ և ծվեց նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներին: Նրան առաջարկել էին նկարահանվել Վուդի Ալենի «Անձրևային մի օր Նյու Յորքում» ֆիլմում (A Rainy Day in New York):
Ֆիլմի նկարահանումներից հետո, սակայն, դերասանուհու երկրպագուների բազմահազարանոց բանակը կոչ արեց նրան ներողություն խնդրել այն ժամանակ իր յոթամյա որդեգրած դստեր՝ Դիլան Ֆերոուի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող ռեժիսորի հետ համագործակցելու համար: Սելենայի մայրը նույնպես միացավ այդ կոչին՝ սատարելով դստեր երկրպագուներին:
«Ես երկար ժամանակ փորձում էի համոզել Սելենային, որպեսզի նա չաշխատի Վուդիի հետ, բայց նա ինձ չլսեց: Նրա թիմում հրաշալի մարդիկ են ընդգրկված, ոչ ոք նրան չի վերահսկում ու ղեկավարում: Նա ինքն է իր որոշումները կայացնում՝ անկախ իրեն տված խորհուրդներից: Նա չի սիրում ուրիշներին լսել ու ենթարկվել»,- փորձել է դստերն արդարացնել մայրը:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Վուդի Ալենի և Միա Ֆերոուի հարզատ որդին՝ Ռոնանը, մամուլին մանրամասներ էր պատմել հոր սեռական ոտնձգությունների մասին՝ հայտարարելով, որ վստահ է հոր մեղավորության մեջ: Այդ հայտարարությունից հետո շատ աստղեր հրաժարվեցին ռեժիսորի հետ համագործակցությունից: Իսկ «Անձրևային մի օր Նյու Յորքում» ֆիլմում նկարահանված Թիմոթի Շալամեն և մյուս դերասանները չընդունեցին հասանելիք հոնորարներն՝ ամբողջ գումարը որպես նվիրատվություն հանձնելով բարեգործական կազմակերպություններին:
Աղբյյուր՝Daily Mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով