Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երեկ երրորդ անգամ ծնող են դարձել։
Աղջկա անվան մասին որևէ նորություն դեռ չկա, առայժմ հայտնի է, որ Քիմն ու Քանյեն ծննդաբերության ժամանակ եղել են Cedars-Sinai հիվանդանոցում։ TMZ-ը գրում է, որ Քիմն ամբողջ ընթացքում գտնվել է փոխնակ մոր կողքին, իսկ Քանյե Ուեսթը նրան է միացել ծննդաբերությունից հետո։ Ընդ որում՝ դստեր ծնվելուց անմիջապես հետո Քանյե Ուեսթը հենց հիվանդանոցից գնացել է աշխատանքի՝ իր ստուդիա։ Քիմն առաջինն է գրկել դստերը։ Սակայն փոխնակ մորն էլ են թույլատրել որոշ շփում երեխայի հետ։
Հիվանդանոցում են գտնվել նաեւ Քորթնին, Քլոեն ու Քրիս Ջեները։
Հայտնի է նաև, որ փոխնակ մոր առողջությանը հետևում էր Քարդաշյան գերդաստանի ընտանեկան բժիշկ Փոլ Քրեյնը։
«Քանյեն ու ես երջանիկ ենք Ձեզ հայտնել այն մասին, որ լույս աշխարհ է եկել մեր առողջ ու գեղեցիկ դուստրը։ Շատ շնորհակալ ենք փոխնակ մորը, որն իրականացրել է մեր երազանքը, նաև բժիշկներին ու բուժքույրերին՝ հատուկ հոգատարության համար։ Նորթն ու Սեյնթը անհամբերությամբ սպասում են քրոջ հետ հանդիպմանը»,- գրել էր 37-ամյա հայուհին իր կայքում երեխայի ծնվելուց անմիջապես հետո։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է