Անունս Լիլիթ է: Միշտ մտածում էի, որ անհրաժեշտ է ամուսնանալուց առաջ դեռ ոտքի կանգնել: Նախ սովորում էի, հետո գտա երազանքիս աշխատանքը եւ սկսեցի վաստակել բավական շատ, որպեսզի կարողանամ ավտոմեքենա գնել եւ տարվա մեջ 1-2 անգամ ճամփորդել: Բայց հիմա, երբ հոգիս անձնական երջանկություն է պահանջում, կանգ առա, հետ նայեցի եւ հասկացա, որ շուրջ 5 տարի առաջ բաց թողեցի այն պահը, երբ հարկավոր էր անձնական կյանք կառուցել:
Ես 31 տարեկան եմ, վստահ եմ ուժերիս եւ միանգամայն անկախ: Անպայման մինչեւ տարեվերջ ամուսնանալու եմ, խոստանում եմ: Սովոր չլինելով նստել բազմոցին եւ սպասել, թե երբ է երջանկությունն ինձ գտնելու, կսկսեմ գործել: Իսկ ձեզ, սիրելի ընթերցողներ, կպատմեմ իմ հաջողությունների մասին:
Իսկ ինչպե՞ս ամուսնանալ: Օ՜, ինչպիսի մտահոգիչ հարց, հատկապես այն կանանց համար, ովքեր 30-ն անց են: Բայց նույնիսկ մինչեւ 30 տարեկանը ոչ բոլոր կանանց է հաջողվում ամուսին գտնել, քանի որ բազմաթիվ երիտասարդ էակների համար կարիերան առաջին տեղում է եւ անձնական կյանքով զբաղվելու ժամանակ չկա: Նաեւ այն պատճառով, որ վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր 10 աղջկա… կարելի է չշարունակել: Բայց ինձ կհաջողվի, ես գիտեմ:
Պոտենցիալ հարսնացուներից ոմանք նույնիսկ ասում են, որ արդեն համաձայն են առանց հատուկ պահանջների, միայն թե նա լինի… եւ հետեւում է ապագա թեկնածուին ուղղված պահանջների ցանկը: Ցանկանում ես ասել՝ ինքդ էլ հրեշտակ չես, պետք չէ նաեւ ուրիշներից կառչել: Հստակեցրեք 3-4 հիմնական առավելություն, կամ, ավելի պարզ ասենք, գծեր, որոնք անպայման կցանկանայիք տեսնել ձեր ընտրյալի մեջ: Պետք չէ ինքներդ ձեզ մխիթարեք մտքերով, թե ինչ-որ տեղ կգտնվի արքայազն, ով ունի ձեր առանձնացրած ցանկի բոլոր հատկանիշները:
Օրինակ՝ ինքներդ ձեզ համար նշել եք, որ նա պետք է ահա այսպիսի սոցիալական կարգավիճակ ունենա, միաժամանակ լինի բարձրահասակ եւ բարի: Սկզբի համար ահա այսքանը բավարար է: Հիմա ձեզ պատկերացրեք նման տղամարդու կողքին: Նրան համապատասխանո՞ւմ եք: Ձեր կարգավիճակը համապատասխանո՞ւմ է ձեր պահանջներին: Իսկ բնավորությո՞ւնը: Թերեւս, դրանից հարկավոր է խուսափել:
Եվ այսպես, ինձ հարկավոր է ինքնավստահ, ինձ պաշտպանելու ունակ տղամարդ: Ում կողքին ես կկարողանամ ինձ թույլ զգալ: Իսկ այդպիսիք, հավատացեք, շատ քիչ են:
Ծանոթության մասին սովորական հայտարարություն տալն ինձ ծիծաղելի է թվում: ՆՐԱՆ ինքս եմ փնտրելու: Այնպես որ, իմ երազների տղամարդ, սպասիր, ես՝ 168 սմ հասակով, ոչ վատ կազմվածքով եւ ամենեւին էլ ոչ տգեղ դեմքով հրաշքս, գալիս եմ քեզ մոտ:
Որսը սկսվում է:
Հ.Գ. Մինչ մեկնաբանություններում խելացի մտքեր արտահայտելը՝ մտածեք: Շատ հնարավոր է, որ ես փնտրում եմ հենց ձեզ կամ ձեր մտերիմ մարդուն: Լուսանկար չի լինի այն պարզ պատճառով, որ ես ապրում եմ Հայաստանում: Եվ չեմ կարծում, թե իմ արքայազնին դուր կգա, որ իր անկրկնելին իր հետեւից որս է հայտարարել: Եվ այսպես…
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով