Օրերս Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երրորդ անգամ ծնող են դարձել: Փոխնակ մայրը աստղերի համար աղջիկ է ունեցել: Քիմ Քարդաշյանը այնուհետեև հայտնել է իր նորածին դստեր անունը. աղջկան կոչել են Չիկագո։
Քիմ Քարդաշյանը՝ արտառոց զգեստով եւ Քանյե Ուեսթը դստեր ծնվելուց հետո առաջին անգամ հայտնվել են հանրության առաջ։
Պապարացիները նրանց լուսանկարել են, երբ զույգն ուղեւորվում էր Լոս Անջելեսի ռետսորաններից մեկը։
Քիմ Քարդաշյանը եղել է ամուսնու ապրանքանիշի հագուստներով եւ 2000 դոլար արժողությամբ Yeezy կոշիկներով։
Հիշեցնենք, որ օրերս 37-ամյա հեռուստաաստղն իր kimkardashianwest.com կայքում երկրպագուներին պատմել է երեխայի ծնվելու մասին՝ իր փոքրիկ գրառումը վերնագրելով «Ճշմարտությունն իմ հղիության մասին».
«Երեխայի հետ կապն առաջացավ միանգամից, այնպիսի տպավորություն էր, որ նա ամբողջ ընթացքում մեզ հետ է եղել։ Բժիշկներն ինձ ասել էին, որ առողջական խնդիրների պատճառով երրորդ հղիությունն ինձ համար անվտանգ չէր լինի։ Քանյեն ու ես երկար մտածեցինք ու որոշեցինք օգտվել փոխնակ մոր ծառայություններից։ Սովորաբար փոխնակ մայրն իր ձվաբջիջն ու հոր սերմնաբջիջն է օգտագործում։ Մեր դեպքում կնոջը պարզապես ներարկել են իմ բեղմնավորված ձվաբջիջը։
Այնպես որ՝ այդ երեխայի կենսաբանական ծնողները ես ու Քանյեն ենք։ Մենք դիմել էինք հատուկ գործակալություն, որն օգնել է մեզ փոխնակ մայր գտնել։ Եթե կարծում եք, թե դա հեշտ պրոցեդուրա է, դուք սխալվում եք։ Մենք հրաշալի հարաբերություններ ունենք փոխնակ մոր հետ, լիովին վստահում էինք նրան հղիության ամբողջ ընթացքում․․․ Շնորհակալ եմ ժամանակակից տեխնոլոգիաներին ու մեր փոխնակ մորը՝ այս մեծագույն նվերի համար»,- գրել է հայուհին։
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարները՝Splash
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը