«Комсомольская правда» թերթը հայտնաբերել է աստղային դղյակի նախագծի հեղինակների՝ ճարտարապետներ Անատոլի Գոլեւի ու Վերա Գորլիցինայի կայքը։
«Մաքսիմի ու Ալլայի դղյակը նախագծվել է դասական վիկտորիանական ոճով,- ասում է դիզայներ, ճարտարապետ Մարիա Բորովսկայան,- Ամրոցը շատ թատերական է՝ տանտերերի կերպարին համապատասխան։ Չնայած՝ Ալլան հեռացել է բեմից, բայց դեռ բեմում է, երբ այս տանն է գտնվում»։
Տանն առկա է փայտյա պաննո՝ ասպետական սիմվոլիկայով։ Դղյակի ճարտարապետների խոսքով՝ Մաքսիմն է այն ձեռք բերել հին իրերի վաճառասրահում։
Մուտքի մոտ կանգնած է ասպետ, որին Պուգաչովան անվանում է տան պահապան։ Երգչուհու խոսքով՝ սրանք 19-րդ դարի զենքեր են, որոնք պատկանում էին Հենրիխ երկրորդին։ Ի դեպ, այդ ասպետական զենք ու զրահը Մաքսիմն էր գնել, ընդ որում՝ շատ վաղուց։
«Հյուրասրահը գոթիկայի ու ռենեսանսի խառնուրդ է։ Նման ինտերիերներ տարածված էին 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբին,- ասում է արվեստագետ Մարինա Ժուկովան,- Այս ամենը շատ ոճային է, բայց, իմ կարծիքով, նման ինտերիերին անհրաժեշտ են որոշ շեշտադրումներ՝ ժամանակակից արվեստի, դիզայներական իրերի գործածմամբ ու լատունային փայլով»։
Հյուրասենյակում են կազմակերպվում բոլոր ընտանեկան տոնակատարությունները։ Առաստաղների բարձրությունը չորս մետր է։
«КП»-ն հյուրասրահի պատին նկատել է նաև 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչ Շարլեման Օսկար Գեի «Երիտասարդ կինը զարդախուցում» նկարը։ Այն 2005-ին է 7500 եվրոյով ձեռք բերվել Քյոլնում՝ Van Ham աճուրդի ժամանակ։ Հնարավոր է, որ դա Ալլայի ու Մաքսիմի ընկերների նվերն է։
«Այդ դարաշրջանում են ստեղծագործել այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Դելակրուան, Գրոն ու Ժերիկոն՝ առաջնակարգ վարպետներ - ասում է արվեստագետ Մարինա Ժուկովան,- իսկ երկրորդ շրջանակի վարպետները, որոնցից է նաև տվյալ նկարի հեղինակը, հետաքրքիր են միայն թեմատիկ հավաքածուների շրջանակում։ Նկարը դժվար թե գնվեր որպես ներդրում՝ երկրորդ էշելոնի աշխատանքների գները կայուն են, ու առանձին վերցված՝ նման նկարները հազվադեպ են արժեքավոր համարվում»։
Ալլա Պուգաչովայի լոգարանը իտալական մարմարով է երեսապատված։ Ոսկեզօծ հենակներով տաշտը հնությունների ոճով է. նման մոդելը մոտ 400 հազար ռուբլի արժե։ Խճանկարից պատրաստված պաննոն ռուս վարպետների ձեռքի գործն է, որոնք քառակուսի մետրի համար 150 հազար ռուբլի են պահանջել։
Դղյակի լողավազանը չինական ոճով է պատրաստված։ Այն գտնվում է առանձին կառույցում, որտեղ կարելի է հայտնվել միայն ստորգետնյա մուտքով։ Աստղերի դուստրը՝ Լիզա Գալկինան, զբաղվում է լողով, նա ամեն օր մարզիչի հսկողությամբ պարապում է այստեղ։
Լուսանկարները՝ archrevue.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ