Շուտով Հոլիվուդում, ավելի ճիշտ՝ արևմտյան շոու բիզնեսում այլեւս մարդ չի մնա, ում սեռական ոտնձգությունների մեջ չեն մեղադրում։ Հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել Guess նորաձևության տան հիմնադիր Փոլ Մարչիանոն, որին սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրել Քեյթ Ափթոնը։
«Ինձ վշտացնում է այն, որ Guess-ի նման կուլտային ապրանքանիշն առաջվա պես ընդլայնում է կրեատիվ տնօրեն Փոլ Մարչիանոյի հնարավորությունները»,- գրել է 25-ամյա աղջիկը Twitter-ում՝ խոստովանելով, որ Մարչիանոն իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել։
«Նրան պետք է թույլ չտալ իր ուժն օգտագործել աշխատավայրում՝ սեռական ու զգացմունքային տեսակետից կանանց ճնշելու համար»,- ամփոփել է Ափթոնը։
Փոլ Մարչիանոն միանգամից արձագանքել է՝ ասելով, որ պատրաստ է պատասխանել մեղադրանքներին դատարանում։
Փոլը երեկ կազմակերպել էր ապրանքանիշի երեկույթը և հրավիրել բազմաթիվ մոդելների, որոնք ընդունել էին նրա հրավերքը՝ չնայած Ափթոնը կոչ էր արել բոյկոտել ապրանքանիշը։ Նաեւ հայտնում են, որ երեկույթի ժամանակ Փոլը բարձրախոսով հայտարարել է, որ որոշ մոդելներ, այնուամենայնիվ, չեն եկել՝ չնշելով նրանց անունները։
Իսկ երեկույթի գլխավոր աստղը Ջեյ Լոն էր, որը բոլորովին վերջերս դարձել է ապրանքանիշի դեմքը։ Ընդ որում՝ Լոպեսը բազմիցս հայտարարել է, որ ամբողջ կյանքում եղել է ապրանքանիշի երկրպագուն ու հպարտ է, որ այն հենց իրեն է ընտրել։
Ինչ վերաբերում է Փոլի անվան շուրջ սկանդալին՝ ապա 48-ամյա երգչուհին ասել է․
«Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն ու դեմ եմ սեռական ոտնձգություններին։ Բոլորին հայտնի է այդ հարցում իմ հստակ դիրքորոշումը։ Ես չեմ անտեսում Փոլի հասցեին մեղադրանքները, պարզապես կոչ եմ անում նախ պարզել, ունենալ հիմքեր, հետո նոր մեղադրել։ Ես միշտ պաշտպանում եմ կանանց իրավունքները»։
Լոպեսը երեկույթին մասնակցել է ապրանքանիշի անսամբլով։ Նրա ուղեկցում էր 42-ամյա բոյֆրենդ ու նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը։
Ուշագրավ է, որ Լոպեսը պետք է երեկույթի ժամանակ ելույթ ունենար, սակայն վերջին պահին հրաժարվել է։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty, Splash
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն