Սեռական էներգիան պարտադիր չէ, որ կապված լինի սեքսի հետ եւ պարտադիր չէ, որ կուտակվի միայն ինտիմ մտերմության շնորհիվ: Դա նախ եւ առաջ վայելքի էներգիա է: Դրայվի էներգիա է, որը կինն զգում է մասնավորապես կյանքից, կյանքի նյութական դրսեւորումներից` ֆիզիկական ձեւերի գեղեցկությունից կամ նրանից, ինչ կարող ենք տեսնել կամ զգալ. սկսած սեփական մարմնից մինչեւ ամառային անձրեւի գեղեցկությունը, հաճույքը սննդից, հագուստից, որը կրում եք եւ այլ շոշափելի ուրախություններից:
Այդ խմբի մեջ է մտնում նաեւ փողը, որպես աշխարհի եւս մեկ նյութական դրսեւորում:
Հենց այդ էներգիայի շնորհիվ է կինը փող գրավում կյանք: Նա կարող է դա անել ուղղակիորեն կամ իր տղամարդու միջոցով: Եթե տղամարդը քիչ է վաստակում, ուրեմն նա կնոջից քիչ է ստանում նման էներգիա: Կինը նրան չի լցրել դրանով:
Տղամարդիկ հոգեւոր էակներ են: Այս կյանքում նրանք լիովին կարող են գոհանալ բազմոցով եւ հեռուստացույցով: Հենց ՁԵՐ միջոցով է, թանկագին կանայք, որ տղամարդը սովորում է ճանաչել նյութական աշխարհը, հաճույք զգալ կյանքից եւ իր համար վերջապես հասկանալ, թե այդ գործում փողն ինչպես կարող է օգնել: Եթե Դուք հրաժարվում եք կյանքի նյութական դրսեւորումներից: Օրինակ, ասում եք. «Այս սեզոնին ինձ նոր մուշտակ պետք չէ, հինը կհագնեմ»: «Այս մեքենան չափազանց թանկ է, մոպեդով յոլա կգնանք», «ես առանց դրա էլ լավ եմ զգում» (իսկ հոգու խորքում զգում եք, որ այնուամենայնիվ չէր խանգարի գնել սա, նա ու նաեւ այն մեկը): Առողջ ինտիմ էներգիայի շնորհիվ տարածություններ են բացվում ստեղծագործական հոսքի համար: Ստեղծագործական կյանքը արարման գործընթաց է: Ձեր դեպքում ՁԵՐ աշխարհի արարման, այն աշխարհի, որի մասին երազում եք: Դուք ձեր ճակատագիրը կառուցում եք այնպես, ինչպես ուզում եք եւ այն լցնում եք դրականությամբ եւ երջանկությամբ:
Ինչ անել եւ ինչից սկսել: Սկզբի համար պետք է հարգել իրեն եւ իր պահանջները, չամաչել եւ ուղիղ խոսել դրանց մասին, գուցե հենց ինքներդ ձեզ հետ:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)