Ոմանք այս հոդվածում ներկայացված տեղեկությունները կգնահատեն որպես գործողության կոչ, որ սկսեն ինքնուրույն պատրաստել բուտերբրոդներ, իսկ ոմանք էլ պարզապես կդիտեն «ախորժալի» լուսանկարները ու հոգոց կքաշեն՝ դժվարությամբ հավատարիմ մնալով վնասակար ու ոչ օգտակար ալյուրեղեն չուտելու իրենց խոստումին։ Իսկ ահա նրանց համար, ովքեր դեմ չեն գոնե ժամանակ առ ժամանակ համեղ ուտելիքները վայելել, NEWS.am STYLE-ը այցելել է մի քանի ռեստորան, որպեսզի իմանա, թե որտեղ են առաջարկում Երեւանի ամենահամեղ քլաբ սենդվիչները։
Mamoor
Սա այն ռեստորաններից է, որի մասին կարելի է միայն դրական գնահատական գրել՝ հյուրերի սպասարկումից սկսած մինչեւ առանձնահատուկ կերակրատեսակներ։ Լինելով այդ հաստատության մշտական հաճախորդներից մեկը, համտեսելով պանրի գնդեր ու հավի ձողիկներ, աղցաններ ու տաք խավարտներ՝ չէի կարող չհամտեսել ելակի սենդվիչ հենց այստեղ։ Թխած, բայց փափկությունը չկորցրած հացը շատ ներդաշնակ համ ունի հալած պանրի հետ։ Այն չի ծանրանում լցոնի ծանրությունից, որն իրենից ներկայացնում է խոզապուխտի ու հավի կրծքամսի, ձվածեղի, լոլիկի ու հազարի տերեւների կտորներ։
Նման փքված եռահարկ խավարտ ուտելը մի քիչ բարդ է, քանի որ մթերքները սկսում են դուրս գալ միջից, ստիպված ես լինում ավելի լայն բացել բերանը, կամ էլ շերտերի բաժանել։ Բուտերբրոդի չորս կտորից ու կարտոֆիլ ֆրից բաղկացած հսկայական չափաբաժինը դառնում է համեղ ապերատիվ՝ հիմնական կերակրատեսակից առաջ, եթե որոշել եք ընթրել ընկերների հետ կամ պարզապես մենակ վայելել այն։
Merci
Եթե դուք նախընտրում եք ընդմիջման ժամին ուտել տաք սենդվիչ, ապա պարտադիր այցելեք այս հաստատությունը։ Ի դեպ, ընդամենը 10 րոպե եք սպասելու, ինչը շատ հարմար է քաղցած մարդու համար։
Թարմ թխած հացով բուտերբրոդ՝ մեծ քանակությամբ լցոնով՝ խոզապուխտ, հավի կրծքամիս, լոլիկի ու մարինացված վարունգի կտորներ, պանիր, հազար։ Այստեղ սենդվիչի հետ միասին մատուցում են նաեւ կարտոֆիլ ֆրի, որը, իմ կարծիքով, համեմունքների շնորհիվ շատ ավելի համեղ ու ախորժալի է, քան բուն բուտերբրոդը։ Փոխարենը՝ հավի կրծքամիսը սենդվիչում բավականին մեծ է։
Just Café’
Ռեստորանի ճաշացանկում մայրցամաքային խոհանոցի բազմաթիվ համեղ կերակրատեսակներ կան, նաեւ պաստաներ, աղցաններ, ապուրներ ու, իհարկե, քլաբ-սենդվիչներ։
Դուք կարող եք պատվիրել սենդվիչ հավի կրծքամսով, խոզապուխտով, Գաուդա պանրով, մարինացված վարունգով, լոլիկով, ֆրի կարտոֆիլով ու սոուսով։ Եթե այլ ռեստորաններում սենդվիչները մի քիչ չոր էին, ապա այստեղ հավի կրծքամիսը շատ փափուկ էր, իսկ հացը ներծծված էր պանրով ու սոուսով։ Այստեղ, ասես, գտել են համերի ճիշտ հարաբերակցությունը՝ փխրուն հաց, հյութեղ կրծքամիս, համեմունքներ, որոնք Ձեզ հաստատ հաճույք կպատճառեն։
The Italian
Այս ռեստորանում պատրաստում են ոչ միայն իսկական իտալական պիցցա ու պաստա, այլեւ չորս շատ հագեցնող կտորից բաղկացած քլաբ-սենդվիչներ։ Բոլոր դասական սենդվիչների նման՝ այն բաղկացած է մսի երկու տեսակից, պանրից, հազարի տերեւներից, ֆիրմային սոուսից ու չերրի լոլիկից, որոնք ամանի վրա են դրված։ Նորմայից միակ շեղումը այն է, որ այդ կերակրատեսակը մատուցում են առանց կարտոֆիլ ֆրիի։ Այս ռեստորանում առհասարակ կարտոֆիլից պատրաստված որեւէ կերակրատեսակ չեն մատուցում:
Մարգարիտա Ավագյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով