Բաքվում աղմկոտ սկանդալ է հասունացել ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի այցելությունից մի քանի օր առաջ, հաղորդում է Life Showbiz-ը:
Երգչի «ԴրուGOY» համերգային շոուն Բաքվում պետք է տեղի ունենար նոյեմբերի 9-ին, 25-հազարանոց Baku Crystall Hall դահլիճում: Կիրկորովի համերգի բոլոր տոմսերը վաճառվել էին դեռ մեկ ամիս առաջ, սակայն հանկարծակի նրան տեղեկացրել են, որ համերգը չեղյալ է համարվում:
«Այո, համերգի կազմակերպիչները մեզ հայտնեցին, որ Ֆիլիպի ելույթը Բաքվում չի կայանա: Մեզ հայտարարվեց, որ դա կապված է ինչ-որ «տեխնիկական պատճառներով», բայց մենք դրանց մասին տեղյակ չենք»,-ասել է արտիստի մամուլի քարտուղար Օլգա Ալեքսեեւան:
Բաքվում սվիններով են ընդունել այն, որ երգչի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը որոշել է օգնել հայաստանցի 13-ամյա երգիչ Անդրանիկ Ալեքսանյանին: Բաքվում Ֆիլիպ Կիրոկորվի համերգի կայացման համար սկզբունքային պայման է դարձել Բեդրոս Կիրկորովի կողմից Ալեքսանյանին աջակցելուց եւ տաղանդավոր պատանու հետ համատեղ ելույթից հրաժարվելը:
Ինքը՝ Ֆիլիպը խոստովանել է, որ ներկայումս զարմացած ու ապշած է տեղի ունեցածից. «Ես շատ ցավում եմ, որ ինձնից չկախված պատճառներով համերգները, որոնց սպասում են Բաքվի իմ երկրպագուները, տեղի չեն ունենա»:
Ինչպես հայտնել է NEWS.an STYLE-ը, ավելի վաղ համերգի կազմակերպիչները որպես Կիրկորովի համերգի չեղյալ համարելու պատճառ էին նշել «տեխնիկական խնդիրները»:

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 2 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 1 նոյեմբերի
Սամվել Թադևոսյանը հպարտանալու առիթ է տալիս, Սիլվա Հակոբյանի անակնկալը՝ դստեր մասնակցությամբ, Զիրոյանի նոր երգի շուրջ ստեղծված ինտրիգը. Instagram18:30, 1 նոյեմբերի
«Քլեյֆեյս» ֆիլմը․ ի՞նչ կլիներ, եթե կոմիքսը վերածվեր body horror ժանրի ֆիլմի15:35, 1 նոյեմբերի
Հայկական ոճ․ հայկական նորաձևության խառնաշփոթը՝ ֆրանսիական շեշտադրմամբ14:25, 1 նոյեմբերի
Գրքերի ընտրանի՝ սատանային հոգին վաճառածների մասին12:30, 1 նոյեմբերի
NANxME. Նանուլի ոճային անակնկալը՝ երկրպագուներին (VIDEO)10:30, 1 նոյեմբերի

09:00, 1 նոյեմբերի
Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)